Սուրեն Զոլյանի հայցադիմումը Վերաքննիչ դատարանը կքննի հունիսի 14-ին
Հունիսի 14-ին Վերաքննիչ դատարանում կայանալու է Երևանի պետական լեզաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի հայցի քննությունը. նա բողոքարկել է առաջին ատյանի դատարանի որոշումը, որով մերժվել է քննել Ս. Զոլյանի հայցն ընդդեմ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի թիվ 160-Ա հրամանի պահանջը` Զոլյանի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու մասին: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց Սուրեն Զոլյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ առաջին ատյանի դատարանը մերժել է երկրորդ հայցադիմումը, որով դիմել էին համալսարանի ուսխորհուրդն ու բոլոր ֆակուլտետները: Հայցադիմումով պահանջվում էր անվավեր ճանաչել ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի երկրորդ հրամանը, որի կազմման համար հիմք է ծառայել ՀՀ կրթության և գիտության նախարարի 2012 թվականի մարտի 19-ի թիվ 190-Ա/Ք հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից, սույն թվականի մարտի 20-27-ը, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում իրականացված վերահսկողության արդյունքներով՝ 12.04.2012 թվականին կազմված ակտը: «Պահանջվում էր անվավեր ճանաչել այդ ակտը, հեղինակներին ենթարկել պատասխանատվության, քանի որ վարկաբեկվել է բուհի համբավը: Սակայն մերժվել է այն պատճառաբանությամբ, որ ես արդեն ռեկտոր չեմ եղել ու ստորագրել եմ, իմ ստորագրությունն արդեն անվավեր է եղել»,- ասաց նախկին ռեկտորն ու հավելեց, որ 15 օրվա ընթացքում ռեկտորի պաշտոնակատարը կարող է բողոքարկել այդ որոշումը:
Ս. Զոլյանի երրորդ հայցադիմումը վերաբերում է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի` իրեն աշխատանքից ազատելու վերաբերյալ հրամանին: «Այդ հայցադիմումն ընդհանուր իրավասության դատարանը հնարավոր չի, որ չընդունի»,- ընդգծեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան