Հովիկ Աբրահամյանը երաշխիքներ է ուզում Արփինե Հովհաննիսյանի համար
Ըստ «168 ժամ»-ի` ինքնաբացարկ կարող է ներկայացնել նաև ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանավորյալ Արփինե Հովհաննիսյանը, ով զբաղեցնում է ՀՀԿ ցուցակի 41-րդ հորիզոնականը։ «Սակայն ՀՀԿ-ում խոսակցություններ կան, թե Հ.Աբրահամյանը ԱԺ նախագահի պաշտոնին հասնելուն զուգահեռ ու նույն ջանասիրությամբ պայքարում է նաև Ա. Հովհաննիսյանին ԱԺ մտցնելու համար։ Ըստ որոշ ՀՀԿ-ականների, նախագահ Սերժ Սարգսյանից Աբրահամյանի դժգոհության պատճառներից մեկն էլ այն է, որ Ա. Հովհաննիսյանի համար դեռ հստակ երաշխիքներ չի ստացել։ Իսկ երեկ արդեն ՀՀԿ-ում ներկայացվում էին ակնկալվող 69 ինքնաբացարկների դիմումները»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները