Սև ամպեր` Հմ. Հովհաննիսյանի ու Վ. Բաբայանի գլխին
«Երկիր»-ի տեղեկություններով` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ԱԺ ԲՀԿ խմբակցության կազմում կտրականապես չի ցանկանում տեսնել ՀՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանին:
Թերթի աղբյուրները տեղեկացրել են, որ Ծառուկյանին բարկացրել է ԲՀԿ-ականների նեղ շրջանակում արված այն հայտարարությունը, թե` «Ծառուկյանն Աստված չէ, որ ինձ ստիպի հրաժարվել մանդատից»: Հովհաննիսյանի հայտարարությունը, իհարկե, հասել է Ծառուկյանի ականջին, և նա վերջնականապես որոշել է ԲՀԿ համամասնական ցուցակի 9-րդ հորիզոնականը զբաղեցնող Հմայակ Հովհաննիսյանի ճակատագիրը:
Չի բացառվում, որ խորհրդարանում չհայտնվի նաև ցուցակի 19-րդ հորիզոնականը զբաղեցնող Վահան Բաբայանը: Նրա գլխին ևս սև ամպեր են կուտակվել: ԲՀԿ-ում շշուկներ կան, որ Ծառուկյանին զայրացրել է այն փաստը, որ Բաբայանը չի լուծարել ՀԵԿ կուսակցությունը, որի նախագահն էր: Բաբայանի դուրս գալու դեպքում ցուցակում տեղ կազատվի գործող պատգամավոր Արագած Ախոյանի համար:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները