Անվճար բոնուսային րոպեներ. «ԱրմենՏել»-ի հատուցումը
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) տեղեկացնում է, որ 2012թ. մայիսի 18-ի առավոտյան 8:00-ին ընկերության բջջային ցանցում տեղի է ունեցել տեխնիկական խափանում, որի հետևանքով բաժանորդների մի մասը դժվարություններ է ունեցել զանգեր կատարելու հետ: Խնդիրը մասնակիորեն լուծվել է մայիսի 18-ի ցերեկը, սակայն կանչերի չափազանց մեծ քանակի պատճառով միացել են կրիտիկական ծանրաբեռնվածության սահմանափակման համակարգերը: Կապը լիովին վերականգնվել է մայիսի 18-ի երեկոյան, բացառությամբ որոշ բաժանորդների, որոնց ցանցում գրանցելու համար կատարվել են անհատական սպասարկման աշխատանքներ:
Ընկերության մամուլի ծառայության հաղորդմամբ, պատճառած անհարմարությունների համար ընկերությունը հայցում է իր բաժանորդների ներողամտությունը և, հավատարիմ մնալով պատասխանատու օպերատորի ռազմավարությանը, հայտարարում է միջադեպից տուժած Beeline բջջային կապի բաժանորդներին անվճար բոնուսային րոպեներ և անվճար ինտերնետ փաթեթներ տրամադրելու մասին: Հատուցման չափը կկազմի 60 ներցանցային րոպե և 10 ՄԲ շարժական ինտերնետ ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձանց համար: Բոնուսները կտրամադրվեն մայիսի 18-ի դրությամբ ակտիվ կարգավիճակում գտնվող բաժանորդներին ավտոմատ կերպով սկսած մայիսի 24-ից` մեկ շաբաթվա ընթացքում և կարող են օգտագործվել տրամադրման օրվանից 10 օրացուցային օրվա ընթացքում: Բաժանորդները կարող են օգտագործել բոնուսային րոպեները միայն գտնվելով Հայաստանի Beeline ցանցում:
«ԱրմենՏել» ՓԲԸ շնորհակալություն է հայտնում խափանման ընթացքում ընկերությանը սատարած իր բոլոր բաժանորդներին և վստահեցնում, որ կձեռնարկի ամեն հնարավորը, որպեսզի արդարացնի բարձր որակի և հուսալիության համար Beeline բջջային կապն ընտրած հաճախորդների սպասելիքները:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին