Վարչական դատարանը մերժել է ընդունել Զոլյանի հայցը. Նա դիմում է գործընկերներին

ՀՀ առաջին ատյանի վարչական դատարանը մերժել է ընդունել ՀՀ ԿԳ նախարարության կողմից ԵՊԼՀ-ում իրականացված վերահսկողության արդյունքներով կազմված ակտի իրավաչափությունը և օրինականությունը վիճարկելու հայցադիմումը ` հիմք ընդունելով ստորագրման և առաքման ժամկետների անհամապատսխանությունը:

Միաժամանակ, դատարանը նշում է, որ այս որոշումը կարող է բողոքարկվել օրենքով սահմանված կարգով և սեղմ ժամկետներում: Այս առիթով Սուրեն Զոլյանը դիմել է ԵՊԼՀ ռեկտորի ժ/պ Գ. Գասպարյանին սահմանված կարգով բողոքարկել դատարանի որոշումը` կատարելով ապրիլի 17-ի ԵՊԼՀ գիտական խորհրդի արտահերթ և ընդլայնված նիստի որոշումը:

Իսկ այսօր` մայիսի 21-ին, Ս. Զոլյանը բաց հաղորդագրությամբ դիմել է նաև իր նախկին գործընկերներին` հիշեցնելով, որ այս հարցը վերաբերվում է ոչ թե իր անձին, այլ ամեն մի համալսարանականի պատվին և արժանապատվությանը, ինչպես նաև հույս հայտնելով, որ վերջիններս ԵՊԼՀ-ի օրեցօր նվազող հեղինակության փաստի նկատմամբ անտարբեր չեն մնա:

« Հարգելի նախկին գործընկերներ,
Ցավով հայտնում եմ Ձեզ, որ իմ հնարավորությունները՝ պաշտպանել բուհի բարի համբավը անհարկի և անհիմն ոտնձգություններից, այս պահին սպառված են: Ինչպես հիշում եք, ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից
օրենքների խախտումներով կազմակերպված և անցկացված ստուգումների արդյունքների հիման վրա, ՀՀ ԿԳ նախարարը և նույն նախարարության այլ բարձրաստիճան պաշտոնյաներ թույլ են տվել իրենց մեղադրանքներ հնչեցնել ԵՊԼՀ-ի հասցեին՝ մատնանշելով ինչ-ինչ գոյություն չունեցող «խախտումներե: Համալսարանի 17.04.2012թ.-ի արտահերթ և ընդլայնված գիտական խորհուրդը բոլոր ֆակուլտետային և մեթոդական խորհուրդների մասնակցությամբ մանրամասնորեն անդրադարձել է
ստուգման արդյունքներին:

Ելնելով քննարկման արդյունքներից՝ 17.04.2012թ.-ի արտահերթ և ընդլայնված գիտական խորհուրդը որոշեց
• «…հանձնարարել ԵՊԼՀ ռեկտորին` դիմել դատարան ՀՀ ԿԳ նախարարի 19.03.2012թ. թվականի թիվ 190-Ա/Ք հրամանով իրականացված վերահսկողության արդյունքներով կազմված ակտի իրավաչափությունը և օրինականությունը վիճարկելու հայցով, ինչպես նաև ԵՊԼՀ բարի համբավը արատավորող ակտը չեղյալ համարելու պահանջով, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև ՀՀ ԿԳ նախարարության կողմից ընդունված իրավական ակտերի օրինաչափության և վերադաս օրենսդրության համապատասխանության հայցով»:

Սակայն ԵՊԼՀ արտահերթ և ընդլայնված գիտական խորհրդի 17.04.2012թ.-ի որոշումը մինչ օրս կատարված չէ: ՀՀ առաջին ատյանի վարչական դատարանի դատավոր Կարեն Ավետիսյանը մերժեց ընդունել հայցադիմումը՝ պատճառաբանելով, որ «…հայցադիմումը ստորագրել է այն ստորագրելու լիազորություն չունեցող անձը: Հետևաբար հայցադիմումը պետք է վերադարձնել, քանի որ վարչական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն հայցադիմումը վերադարձվում է, եթե այն ստորագրված չէ կամ ստորագրել է ստորագրելու լիազորություն չունեցող անձը»: Իրոք, կա անհամապատասխանություն, քանի որ վերոնշյալ հայցադիմումը ս.թ. ապրիլի 17-ին ստորագրվել է իմ կողմից և կնքվել ԵՊԼՀ կնիքով: Սակայն ԵՊԼՀ աշխատակազմի ղեկավար և իրավախորհրդատու Ն. Ներսիսյանի, ինչպես նաև Գրասենյակի աշխատակիցների անփութության պատճառով ուղարկվել է դատարան միայն ս.թ. մայիսի 8-ին: Ստորագրման և առաքման ժամկետների նման անհամապատսխանությունը հիմք է ծառայել դատարանի կողմից հայցադիմումը ետ
վերադարձնելու համար:

Նման պայմաններում հարցը հնարավոր էր շտկել, եթե ԵՊԼՀ ռեկտորի ժ/պ Գ.Գասպարյանը ս.թ. մայիսի 4-ին ստորագրեր հայցադիմումը, ինչը վերջինս հրաժարվել է  կատարել, որի արդյունքում կազմվել է արձանագրություն գիտխորհրդի հետևյալ
անդամների կողմից՝ ԵՊԼՀ իրավական, վարչական և տնտեսական գծով պրոռեկտոր Գ. Բալայան, Աշխատակազմի ղեկավար և իրավախորհրդատու Ն. Ներսիսյան, Ռուսաց  լեզվի, գրականության և օտար լեզուների ֆակուլտետի դեկան Գ. Մարկոսյան, Որակի
ապահովման կենտրոնի ղեկավար Ն. Մանասյան, ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդու իրավունքների և ժողովրդավարության ամբիոնի վարիչ Տ. Թորոսյան:  Չնայած որ վարչական դատարանը ետ է վերադարձրել հայցադիմումը, սակայն  դեռևս հնարավորություն կա բողոքարկելու դատարանի որոշումը, ինչը պետք է արվի  սեղմ ժամկետներում:

Հիշեցնում եմ նախկին գործընկերներիս, որ այս հարցը վերաբերվում է ոչ թե իմ  անձին, այլ ողջ համալսարանին, ուստիև ամեն մի համալսարանականի պատվին և  արժանապատվությանը: Թույլ տվեք հուսալ, որ գոնե այս հարցում ԵՊԼՀ-ի նոր ղեկավարությունը և դասախոսական անձնակազմը ի վիճակի կլինի առնվազն փորձել տեր կանգնել իր իսկ ընդունած որոշմանը և պաշտպանել Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի օրեցօր նվազող հեղինակությունը»,-ասված է գրծընկերներին ուղղված Զոլյանի դիմումում:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:14
Եթե կա իսլամ, թուրք, քուրդ, արաբ, ուրեմն կա Թուրքիա. Էրդողանի նոր բանաձևը
Թուրքական մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն՝  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդգծել է իսլամի կենտրոնական դերը Թուրքիայի...
Աղբյուր` Panorama.am
17:52
Գյումրու ընտրություններին ընդառաջ՝ Նազելի Բաղդասարյանն արձակուրդ է գնում
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը նոյեմբերի 28-ից մինչև  դեկտեմբերի 6-ը ներառյալ կլինի արձակուրդում։ ...
Աղբյուր` Panorama.am
17:44
2025 թ.-ին հնարավոր է դոլարի փոխարժեքը հասնի 480 դրամի. Հրանտ Միքայելյան
Կառավարությունը 2025 թ.-ին պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը հասցնելու է 53-54%-ի, 15 մլրդ դոլարի։ Ներգրավվող պետական ահռելի պարտքը բացի բեռից արդյոք...
Աղբյուր` Panorama.am
17:39
Արմեն Ղազարյանը՝ ՆԳ փոխնախարար
Ներքին գործերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Համբարյանին ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ, ՆԳ...
Աղբյուր` Panorama.am
17:31
«Զանգեզուրի միջանցքը» պետք չէ նաև Չինաստանին. Աշոտյան
«Եվ խնդիրը միայն տնտեսական շահավետության մեջ չէ։ Պեկինը լուրջ է վերաբերվում էրդողանական Թուրքիայի պանթյուրքական երազանքին և քիչ խոսում է, բայց շատ գործում»։
Աղբյուր` Panorama.am
17:23
«Գազել»-ի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումն ու բախվել ծառին. Չորս կին վնասվածքներ է ստացել
Նոյեմբերի 27-ին ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կումայրիի բաժնից ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական...
Աղբյուր` Panorama.am
17:17
Մայր Աթոռում տեղի է ունեցել ազգային բարերար տիար Ջերարդ Թրբանճյանի թաղման կարգը
Նոյեմբերի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց...
Աղբյուր` Panorama.am
17:09
Տնտեսական ակտիվության աճի բացասական ռեկորդը՝ հոկտեմբեր ամսին արձանագրվել է տարվա ամենացածր ցուցանիշը. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին։ Այսպիսով՝...
Աղբյուր` Panorama.am
16:59
Լեհաստանի նախագահը ԵՄ դիտորդների հետ պարեկություն է արել Հայաստան-Ադրբեջան սահմանին
Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի Եվրամիության դիտորդական առաքելության դիտակետում հանդիպել է լեհ դիտորդների...
Աղբյուր` Panorama.am
16:56
C360 կուտակային հաշիվներում խնայողությունների նկատմամբ կկիրառվի ավելի բարձր տոկոսադրույք
Կոնվերս Բանկը վերանայել է C360 փաթեթների կուտակային հաշիվներում առկա միջոցների նկատմամբ կիրառվող տոկոսադրույքը. այն բարձրացվել է, ինչի...
Աղբյուր` Panorama.am
16:47
Եգիպտոսում հայտնաբերվել է 2100 տարվա տաճար
Տյուբինգենի համալսարանի հնագետները Եգիպտոսի հնությունների ծառայության հետ միասին հնագույն Ատրիբիս քաղաքում՝ ժամանակակից Սոհագ քաղաքի մոտ...
Աղբյուր` Panorama.am
16:47
Լուրերից իմացա, որ Ալսուն դաջվածք է արել պարանոցին. Գարիկ Մարտիրոսյանի կնոջ արձագանքը
«Այսօրվա լուրերից իմացա, որ ալսուն դաջվածք է արել պարանոցին»,-ինսթագրամի իր էջում գրել է Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան։...
Աղբյուր` Panorama.am
16:29
Ձյան արգելափակումից դուրս է բերվել 63 տրանսպորտային միջոց
141 քաղաքացու ցուցաբերվել է համապատասխան օգնություն
Աղբյուր` Panorama.am
16:20
Արարատ Միրզոյանը կմեկնի Ֆինլանդիա
Նոյեմբերի 28-29-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ֆինլանդիայում: ՀՀ ԱԳՆ հաղորդմամբ, կայանալու է հանդիպում Ֆինլանդիայի...
Աղբյուր` Panorama.am
16:14
ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի հաստատումը
ՀՀ ԱԳ նախարարությունը ողջունում է  Լիբանանի և Իսրայելի միջև ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը։ «Հայաստանը ողջունում է...
Աղբյուր` Panorama.am
16:13
Վրաստանում ընդդիմությունը կմտնի խորհրդարան՝ պաշտոնապես հրաժարվելու մանդատներից
Վրաստանի քաղաքական ընդդիմադիր երեք միավորումների ղեկավարները և խորհրդարանական ցուցակի անդամները ծրագրում են մտնել խորհրդարան՝ պաշտոնապես...
Աղբյուր` Panorama.am
16:12
Երևանի ընտրություններից հետո սրանց աչքը վախեցել է. Թևանյան
«Գյումրիում Փաշինյանը բազմակի ապօրինությունների միջոցով նախ կառավարման ճգնաժամ առաջացրեց, իսկ հետո՝ ապօրինաբար չնշանակեց ավագանու արտահերթ...
Աղբյուր` Panorama.am
15:47
Դուք էլ եք դուրս ու ներս անում, հեսա կարող է լրիվ գնաք՝ կլինենք խայտառակ. Թադևոս Ավետիսյանը՝ Հովիկ Աղազարյանին
«Դուք էլ եք դուրս ու ներս անում, հեսա կարող է լրիվ գնաք՝ կլինենք խայտառակ։ Գնալուց գործ չունեք»,-ԱԺ Տնտեսասկան հարցերի մշտական...
Աղբյուր` Panorama.am
15:30
Ինձ են լռեցրե՞լ. Հովիկ Աղազարյան
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը դեռ սպասում է ընկերոջ հետ հանդիպմանը՝ պատգամավորական մանդատը վայր դնելու հարցով խորհրդակացելու համար։...
Աղբյուր` Panorama.am
15:16
Ալեն Սիմոնյանը «սպառնալ» բառի իմաստը չի հասկանում, Նիկոլ Փաշինյանը՝ «խնդրել». «Հրապարակ»
«Հրապարակ»-ը, շարունակելով Ալեն Սիմոնյանի ու Հովիկ Աղազարյանի զրույցի թեման, գրում է. «Վաղուց եմ նկատել, որ այսօրվա...
Աղբյուր` Panorama.am
14:53
Սիմոն Աբգարյանի «Էլեկտրան թշվառների աշխարհից» ներկայացումը՝ երևանյան բեմում
Այս տարի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը որպես Երևանյան միջազգային թատերական փառատոնի հատուկ հյուր ներկայացնում է ֆրանսահայ...
Աղբյուր` Panorama.am
14:47
Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը երկրորդ դեղին քարտն է ցույց տալիս Հայաստանին. Քաղտեխնոլոգ
«Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության հայտարարությունը Նարիշկինի հայտարարությունը չէ, ադրբեջանցի քրեական հեղինակության օլիգարխի...
Աղբյուր` Panorama.am
14:32
ՀԱՊԿ-ին անդամակցությունը հավ չի, որ դնես սառնարան, սառեցնես, հետո հանես. Արթուր Խաչատրյան
«ՀԱՊԿ-ին անդամակցությունը հավ չի, որ դնես սառնարան, սառեցնես, հետո հանես»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
14:29
ԱԺ ՔՊ-ականները մերժեցին անշարժ գույքի վաճառքի հարկման վերաբերյալ կոլեկտիվ հանրագիրը
«Ես իմ անշարժ գույքը կարո՞ղ եմ առանց սակարկությունների վաճառել, թե՞ ոչ»,-ԱԺ Տնտեսական հարցերի  մշտական հանձնաժողովում...
Աղբյուր` Panorama.am
14:14
Դու իմ գոյության հանճարն ես. Ինչպես է Աշոտ Ղազարյանը շնորհավորել կնոջը
Հայստնի դերասան, սիրված հումորիս Աշոտ Ղազարյանը  ինսթագրամում հուզիչ գրառում է կատարել՝ շնորհավորելով կնոջը ծննդյան տոնի առթիվ....
Աղբյուր` Panorama.am
14:11
Դատական նիստերից հետո էլ «Գոյ»-ի դերասանները շարունակում են նստացույցը
Վարչական դատարանում  նոյեմբերի 25-ին և 26-ին տեղի է ունեցել  «Գոյ» թատրոնի՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական...
Աղբյուր` Panorama.am
13:54
Գեղամ Նազարյան. Քննարկումը կլինի, իմ կարծիքը կասեմ
«Չեմ մեկնաբանում։ Այդ թեմայով որևէ բան չեմ խոսում»,-ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Նազարյանը՝ Panorama.am-ի...
Աղբյուր` Panorama.am
13:35
Հայաստանին ասել են՝ խնդրի. Քաղտեխնոլոգն Ուշակովի հայտարարության մասին
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը չի հավատում, որ Հայաստանը սեփական նախաձեռնությամբ ու կամքով է դիմել ՌԴ-ին՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի...
Աղբյուր` Panorama.am
13:29
Քննարկվելու է «Հայաստան» խմբակցությունում Գեղամ Նազարյանի հետագա գործունեության հարցը. Ագնեսա Խամոյան
«Գեղամ Նազարյանի վերջին հայտարարությունը, թե Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգ չկա, իր անձնական ընկալումներն են, որը բնականաբար չի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան
13:45 27/11/2024

Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}