Եմենում մահապատը պայթեցրել է ռազմական շքերթի մասնակից 63 զինծառայողի
Ավելի քան 63 զինծառայող է զոհվել է Եմենի մայարքաղաքում մահապարտի գործադրած պայթուցիկ սարքի արդյունքում: «ԲիԲիՍի»-ի փոխանցմամբ, պայթյունն իրականցվել է մայրաքաղաք Սանայի կենտրոնական հրապարակում նախատեսված ռազմական շքերթի փորձի ժամանակ:
Նախնական վարկածով, մահապարտ եղել է շքերթին մասնակից զինծառայողներից մեկը: Հաղորդագրության համաձայն, դեռևս հստակեցված չէ նաև զոհվածների ստույգ քանակը: Չճշտված տվյալներով, դրանց թիվը կարող է գերազանցել հարյուրը: Ռազմական շքերթը նախատեսված էր մայիսի 22-ին, երբ Եմենում նշվում է Ազգային միասնականության տոնը: Ականատեսների վկայությամբ, պայթյունն այնպիսի ուժգնություն է ունեցել, որ զոհերի մարմնի մասերը սփռվել է ողջ հրապարակով:
Կատարվածի առնչությամբ պաշտոնական վարկած դեռևս չի շրջանառվում: Նշվում է, թե ահաբեկչական գործողությունն հաջորդել է 10 օր առաջ Եմենի զինված ուժերի կողմից իրականացրած հակաահաբեկչական գործողություններին, որոնց ընթացաքում չեզոքացվել էր «Ալ Քաիդա» միջազգային ահաբեկչական կազմակերպության 33 զինյալ: