Հ. Սահակյան. ԸՕ-ն իր խնդիրը կատարեց
«Ընտրական օրենսգիրքը միշտ էլ ժամանակի հետ փոփոխություններ է պահանջում, սակայն նախորդ տարի ընդունված օրենսգիրքն իր խնդիրը կատարեց, իսկ թե ինչ խնդիրներ առաջացան, դեռ վաղ է ասել, պետք է դրանք մանրակրկիտ վերլուծության ենթարկել»,- պատասխանելով այն հարցին, թե արդյոք խորհրդարանական ընտրությունների ընթացքում նոր «Ընտրական օրենսգիրքը կատարեց իր հիմնական խնդիրը՝ Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը:
Նրա խոսքերով, այն, որ նոր ԸՕ-ն իր դրական ազդեցությունն ունեցավ ընտրական պրոցեսների արդարացի ու թափանցիկ անցկացման համար՝ միանշանակ է: «Հենց այն, որ հավասար պայմաններ ապահովվեց բոլորի համար՝ ԶԼՄ-ը ակտիվ լուսաբանում էին բոլոր քաղաքական ուժերի նախընտրական հավաքներն ու այցերը, գովազդային վահանականեր առանձնացվում բոլոր քաղաքական ուժերի համար, խոսում է այն մասին, որ ընտրական պրոցեսում որակական առումով մեծ առաջընթաց է ապահովել: Այս պահին ես նշեցի առաջընթացներից մի քանիսը, սակայն դրանք շատ են»,- ասաց Հ. Սահակյանը:
Ըստ բանախոսի՝ նոր ընտրական օրենսգիրքը ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի համար հավասար ստարտային պայմաններ ստեղծեց:
«ԿԸՀ-ն ակտիվ աշխատանք տարավ՝ յուրաքանչյուր կես ժամը մեկ տեղեկատվություն ապահովելով շահագրգիռ կողմերի համար: Մարդիկ տանը նստած, հետևում էին քվեարկության արդյունքին, իսկ դա բավականին թափանցիկ ընթացք էր ապահովում ողջ գործընթացի համար,- ասաց պատգամավորը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները