Մասնագետներ. Հայաստանում արդեն արդիական է դարձել ճարպակալումը
Գիրությունը, ճարպակալումը միայն 1-5 տոկոսի դեպքում է հորմոնալ խանգարումների պատճառ, 95 տոկոսը` սննդային սխալ ռեժիմի, քիչ շարժվելու արդյունք է և որոշ ժամանակ անց նման մարդիկ արդեն ձեռք են բերում հիվանդություններ: Այս մասին ասուլիսում ասաց էնդոկրինոլոգ Բամինա Բաղրամյանը:
«Բորմենտալ» կենտրոնի հոգեբան, գլխավոր մասնագետ Արմինե Փաշայանն ասաց, որ ամբողջ աշխարհում բնակչության 50-ից տոկոսից ավելին տառապում է ավելորդ քաշով, ինչը բացասական է անդրադառնում ֆիզիկական, հոգեբանական առողջության վրա, կյանքի որակի վրա: Ճարպակալումը պաշտոնապես համարվում է հոգեսոմատիկ հիվանդություն, այսինքն` մեծ է հոգեբանական գործոնը ու չի կարող ունենալ հիմնավոր բուժում առաց հոգեբանի օգնության:
Մասնագետների խոսքով, Հայաստանում արդեն արդիական է դարձել ճարպակալումը, ինչպես և ողջ աշխարհում: Հայաստանում 2007 թվականի վիճակագրական տվայլներով` բնակչության 57 տոկոսը տառապում է ճարպակալմամբ: Երևանում ճարպակալողների թիվն ավելի շատ է, քան գյուղերում` պատճառը` խախտվում է սննդի ռիթմը, պակասում է ֆիզիկական ակտիվությունը` ի հաշիվ, տրանսպորտի, տնային սարքերի, որն օգնում է, բայց խանգարում է առողջ լինելուն: Ճարպակալում ունեցող մարդկանց մոտ ամենաառաջինն առաջանում է սիրտանոթային ու հենաշարժական ապարտի հիվանդություններ: Ա. Փաշայանն ասաց, որ ավելորդ քաշի բուժման մասին խոսելիս կարևոր է աշխատել պատճառների հետ:
Իսկ ինչպես որոշել, թե մարդը գեր է, թե ոչ: Գոյություն ունի մարմնի զանգվածի ինդեքս. օրինակ, եթե մարդու հասակը 1 մետր 65 սմ է, քաշը` 80 կգ. կգ-ն բաժանում են հասակի քառակուսու վրա, եթե ընկնում է 18-24-ի սահմանում, նորմալ է:
Ա. Փաշայանն նաև նշեց, որ իդեալական է համարվում այն քաշը, երբ մարդն իրեն կոմֆորտ է զգում:
Նրանք խորհուրդ տվեցին` ուտել 4-4,5 ժամը մեկ, այնքան, երբ զգա, որ հագեցել է սովը, շարժվել շատ: Չկա ճարպակալման գեն, այսինքն ժառանգական չի անցնում: Մեծամասամբ գիրացում, ճարպակալում կանանց շրջանում է տարածված: «Երբ տղամարդը որևէ խնդիր է ունենում, աշխատանքից հետո գնում է խմում, կամ ծխում է ու դուրս է գալիս սթրեսային վիճակից, իսկ եթե կինը նման քայլի դիմի, դա լավ չի դիտվի հասարակության շրջանում, ու սթրեսային վիճակից դուրս գալու համար հիմնականում մտնում է խոհանոց ու սկսում ուտել»,- ասաց Ա. Փաշայանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում