Կ. Բեքարյան. Հռչակագրում անուղղակիորեն մատնացույց է արվում ազգերի ինքնորոշման սկզբունքը

Մայիսի 20-21-ը ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում ընթանում է ՆԱՏՕ-ի հերթական 25-րդ գագաթաժողովը: Գագաթաժողովի մասնակից երկրները հռչակագիր են ընդունել, որում ԼՂ հակամարտությանը վերաբերող ձևակերպումները մամուլում տարբեր մեկնաբանությունների և ոչ միանշանակ ընկալման տեղիք են տվել:

Հռչակագրում անդրադառնալով Հարավային Կովկասում ու Մոլդովայում առկա հակամարտություններին` կոչ է արվում «ավելի ուժեղ քաղաքական կամք դրսևորել բոլոր այդ հակամարտությունների խաղաղ կարգավորման հարցում և հարգել առկա բանակցային ձևաչափերը», ապա նշվում է. «Մենք հավատարիմ ենք մնում Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի տարածքային ամբողջականության, անկախության և ինքնիշխանության աջակցմանը և մենք շարունակում ենք աջակցել այս տարածաշրջանային հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին` այս սկզբունքների և միջազգային իրավունքի նորմերի, ՄԱԿ-ի Կանոնադրության և Հելսինկիի Եզրափակիչ Ակտի հիման վրա»:

Սույն ձևակերպումը, վերլուծաբան, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանի խոսքերով, շփոթմունք է առաջացնում. «Մատնացույց է արվում իրենց կոմից` տարածքային ամբողջականությանն աջակցությունը, բայց մյուս կողմից ունենք խրախուսման կոչը հակամարտություններում ներգրավված կողմերին` կառուցողականություն դրսևորելու և հարգելու բանակցային ձևաչափերը: Կոչ է արվում զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կվտանգեն տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը, սա էլ արդեն անուղղակիորեն մատնանշում է ուժի չկիրառման տարրը»,- ասաց բանախոսը:

Նա ընդգծեց, որ հղում անելով ու հիշատակելով ՄԱԿ-ի Կանոնադրությունը և Հելսինկիի Եզրափակիչ Ակտը, փաստաթուղթը կրկին անուղղակիորեն տանում է դեպի ազգերի ինքնորոշում, ուժի չկիրառում և տարածքային ամբողջականություն:

Քաղաքագետը հետևյալ կերպ է բացատրում ընդունված հռչակագրի նշված դրույթը. «Փորձել են մեկ անգամ ևս առիթն օգտագործել Վրաստանի տարածքային ամբողջականության իրենց որդեգրած քաղաքականությունը ցուցադրել, մի կողմից էլ փորձել են Վրաստանինը «սվաղել» այլ խնդիրների հետ, որպեսզի դրանից հակառուսականության «հոտ չգա», արդյունքում ստացվել է այն, ինչ ստացվել է»:

Այս առումով, նա նշեց, որ ընդունված հայտարարությունը իդեալականից շատ հեռու է:

Կ. Բեքարյանը խնդրին անդրադարձավ նաև համեմատական կարգով, զուգահեռներ անցկացնելով այս և նախորդ` 2010 թվականին Լիսաբոնում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի եզրափակիչ հռչակագրի ձևակերպումների միջև, որտեղ տրվել էր նույնանման մի ձևակերպում, որը պարունակել է նշված բոլոր մարտահրավերներն ավելի մեծ չափով:

Հիշեցնենք, որ Լիսաբոնում ընդունված հռչակագրում մասնավորապես ասվում էր. «Մենք հավատարիմ ենք մնում Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի Հանրապետության տարածքային ամբողջականությանը, անկախությանն ու ինքնիշխանությանը մեր աջակցմանը և մենք շարունակելու ենք նաև ցուցաբերել մեր օժանդակությունը տարածաշրջանային հակամարտությունների խաղաղ կարգավորմանը` հավի առնելով այս սկզբունքները»:

«Այստեղ ՆԱՏՕ-ն, որպես կառույց, իր հարգանքը նշված երկրների տարածքային ամբողջականության նկատմամբ, միացրեց հակամարտությունների կարգավորման տարրի հետ և նշեց այդ սկզբունքների հիման վրա: Նոր հռչակագրում տարածքային ամբողջականության հարգանքը չի սերտաճում հակամարտությունների կարգավորման հետ»,- ասաց քաղաքագետը:

«Նախորդում չկան նաև ՄԱԿ-ի Կանոնադրության ու Հելսինկյան Եզրափակիչ Ակտի հղումները, ինչպես նաև, գործող բանակցային ձևաչափերի մասին նոր հռչակագրում ավելի հստակ ձևակերպում կա, քան հնում»,- հավելեց նա:

Այնուհետև, ամփոփելով համեմատությունը, Բեքարյանը հավելեց. «Դինամիկայի մեջ նոր հռչակագրում ավելի դրական ձևակերպում է ստացվել, որը թեև շատ հեռու է իդեալականից»:

Նա կարևորեց մեկ այլ հանգամանք ևս: 2010 թվականի ՆԱՏՕ-ի լիսաբոնյան գագաթաժողովում տրված ձևակերպման առնչությամբ «Ռադիոլուր»-ը հարցում էր կատարել, ՀՀ-ում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանատներ, որում մտահոգություն էր հայտնել առ այն, որ հռչակագրում նշված ձևակերպումը, որն ընդունողների շարքում են նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներից երկուսը` ԱՄՆ-ը և Ֆրանսիան, չի համադրվում Մինսկի խմբի եռանախագահող երկրների նախագահների` ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ մինչ այդ արած հայտարարությունների հետ:

Հարցադրմանն ի պատասխան ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը պաշտոնապես արձագանքել էր. «Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ խաղաղ և տևական լուծմանը Մինսկի խմբի գործընթացի միջոցով ` Հելսինկյան եզրափակիչ փաստաթղթում ամրագրված` ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքների, ինչպես նաև նախագահներ Օբամայի, Սարկոզիի և Մեդվեդևի կողմից 2009 թ. Լ’Աքվիլայում և 2010թ. Մուսկոկայում արված համատեղ հայտարարություններով վերահաստատված տարրերի հիման վրա»:

Նույնաբովանդակ պաշտոնական պատասխան ստացվել էր նաև ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության կողմից:

Փաստորեն, ստացվում է, որ Լիսաբոնի հռչակագրի ընդունումից մի քանի օր հետո պաշտոնապես պատասխան է ստացվել, որ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիրքորոշումներում ԼՂ կարգավորման առնչությամբ փոփոխություն չկա:

«Առավել քան վստահ եմ, որ մեր գործընկեր լրատվամիջոցներից մեկը, եթե Չիկագոյի հետ կապված նույն պաշտոնական հարցումն անի, նույն պաշտոնական պատասխանն է ստանալու»,- նշեց Բեքարյանը, հավելելով.

«Բայց հասկանալի է, որ այս ամեն ինչն իր արժանի արձագանքը պետք է ստանա, իսկ այդ արժանի արձագանքն էլ արտահայտվեց ՀՀ-ի կողմից ամենաբարձր մակարդակով` նույն նախագահի չմեկնելով»:
 


Նախորդիվ` ՆԱՏՕ-ի գագաթաժողով. Մենք շարունակելու ենք աջակցել հակամարտությունների խաղաղ կարգավորման գործընթացին

Նալբանդյանը Չիկագոյում է. հանդիպել է հայ համայնքի հետ ու ներկայացրել ՀՀ նախագահի` Չիկագո չմեկնելու պատճառը

Գերմանիան համոզում է Ֆրանսիային

Ռասմուսենը հայտարարել է ԵվրոՀՀՊ-ի առաջին փուլի ավարտի մասին



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է «2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.  «Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։ Նույն կերպ և առաջնորդության...
Աղբյուր` Panorama.am
21:46
Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ
Ինչ-որ մեկի անառողջ գլխում ծնվել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի պահնորդական ծառայութուններից։
Աղբյուր` Panorama.am
21:46
Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Մայր Աթոռից հայտնում են, որ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը
Հունվարի 12-15-ը Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը։ Պատվիրակությունը ղեկավարելու է  Մեջլիսի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:50
Տեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է. հայտարարություն
Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:38
ՔԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ազատման դիմում է գրել
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 8-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Մալիբուում այրվել է, երբ նա նկարահանում էր Ջո Ռոգանի փոդքասթը։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քննարկվել են Հնդկաստանի կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող հարցեր․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 10-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am
19:49
Քլոե Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել հրդեհի բռնկման մեջ կասկածվող անձի մասին
Քլոե Քարդաշյանը չի թուլացել իր խոսքերը այն բանից հետո, երբ պարզել է, որ Լոս Անջելեսում Քենեթ Ֆայրի գործով հրկիզողին ձերբակալել են։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:35
«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա կալանավոր է վերջ տվել կյանքին
Հունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․...
Աղբյուր` Panorama.am
19:24
Անտառային հրդեհներից առաջ Կալիֆորնիան կրճատել է հրդեհային անվտանգության ֆինանսավորումը
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կրճատել է 101 միլիոն դոլարի ֆինանսավորումը հրդեհային անվտանգության ծրագրի համար մի քանի ամիս առաջ, երբ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:57
Ինձ շատ դժվար է կոտրել. ոստիկանության մայոր աշխարհի չեմպիոնուհին կարծրատիպեր է կոտրում
Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունն առաջնահերթություն է որպես ՆԳՆ հենասյունային բարեփոխումների կարևոր բաղադրիչ։ Ոստիկանության մայոր...
Աղբյուր` Panorama.am
18:45
Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Եռաբլուրում զինվորների շիրիմներից ծաղիկները հափշտակողներից երկու անձ կալանավորվեց։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Մագդալենա Գրոնոյի հետ քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա...
Աղբյուր` Panorama.am
18:25
Սա ուղղակի այլանդակություն է․ Մելիքյանը՝ ապօրինի զենքի կասկածանքով ձերբակալությունների մասին
Արսեն Բաբայանին բաժին հասցնելուն պես տեղեկացրել են, որ ապօրինի զենքի կասկածանքով այլևս ձերբակալված չէ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց. Բաբայան
«Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,-ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
18:11
WSJ. Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Կատարը պայքարում են Սիրիայի նոր իշխանությունների վրա ազդեցության համար
 Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից ի վեր Սիրիան վերածվել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի քաղաքական պայքարի ասպարեզի։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:05
Արսեն Բաբայանը ձերբակալված չէ. Ոստիկանության պարզաբանումը
«Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն։ Արսեն Բաբայանը ձերբակալված չէ»,-Panorama.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Արսեն Բաբայան. Օպերատիվ ծառայողը հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով
«Քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողը, ով ղեկավարում էր ձերբակալման պրոցեսը, հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու...
Աղբյուր` Panorama.am
17:51
Թեյլոր Սվիֆթը՝ 21-րդ դարի ամենահաջողակ արտիստը
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է 21-րդ դարի ամենահաջողակ կատարողը՝ ըստ երաժշտական Billboard ամսագրի։ Վարկանիշը կազմվել է երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
17:41
Արարատի, Արտաշատի,Ապարանի, Սևանի և այլ ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Այսօր ժամը 17:00-ի դրությամբ, Արարատի, Արտաշատի, Արթիկի, Նաիրիի, Ապարանի, Արագածի, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում...
Աղբյուր` Panorama.am
17:39
Արսեն Բաբայան. Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը հայտնում է. «Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Գնում էինք...
Աղբյուր` Panorama.am
17:35
Թրամփը տեսանյութ է հրապարակել, որտեղ գրենլանդացիները խնդրում են գնել իրենց կղզին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում «գրենլանդիայի բնակիչները» խնդրում...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մարուքյան. ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է
«ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է»,-նման համոզմունք է հայտն ել «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}