Թուրքիայում մրցանակ են տվել այն շարադրությանը, որի մեջ «ցեղասպանություն» բառը չի կիրառվել
Թուրքական Էրդիլ քաղաքի Դարուշշաֆաքի վարժարանի կողմից կազմակերպված շարադրությունների մրցույթում հաղթել է 8-րդ դասարանի աշակերտուհի Կլարա Յեթերօղլուի շարադրությունը, ում հայրը հայ է, իսկ մայրը` թուրք: Կլարան շարադրություն մեջ պատմում է իր հայկական և թուրքական ինքնության մասին` կարծիքը հայտնելով երկու ժողովուրդների միջև այսօր առկա թշնամության դրդապատճառների մասին: Այս մասին տեղեկացնւմ է «haberturk.com» թուրքական լրատվական կայքը:
«Ես մի կողմով մահմեդական թուրք եմ, մյուսով` քրաստոնյա հայ: Վերջին տարիներին տեսնելով, որ դրսից մեր երկիրը ուզում են «խառնել», իմ մեջ հարց է առաջացել. ինչու՞ դարերով կողք-կողքի ապրած երկու բարեկան ժողովրդի ուզում են իրար դեմ տրամադրել: Ես ո°ր կողմից պետք է լինեմ : Կամ արդյո՞ք պարտավոր եմ որևէ մեկի կողմից լինել: Դրսում չեն ցանկանում, որ մենք Թուրքիայում խաղաղ ապրենք : Ես և թուրք եմ, և` հայ: Մենք միաժամանակ և «Քուրբան բայրամն» ենք նշում և Սուրբ ծնունդը»,-գրում է նա:
Շարադրության մեջ աղջիկը գրում է, որ հաճախել է նաև հայկական դպրոց, գնում է եկեղեցի, հայերեն թերթեր է կարդում, մասնակցում հայ համայնքի կազմակերպած միջոցառումներին:
Կլարան պատմում է, որ ազգային պատկանելության պատճառով սովորելով թուրքական դպրոցում ոչ մի խոչընդոտի չի հանդիպում և իր լավագույն ընկերները թուրքեր են, որոնց հետ կարող է ազատ խոսել ցանկացած թեմայով:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը և, միաժամանակ չնշելով «ցեղասպանություն» բառը, Կլարան այս կերպ է ներկայացնում խնդրի վերաբերյալ իր կարծիքը. «Զզվել եմ այն մարդկանցից, ովքեր ցանկանում են ստիպել մեզ, որ տարիներ առաջ տեղի ունեցած իրադարձությունների հետևանքները մենք կրենք: Ուզում եմ, որ մեզ հանգիստ թողնեն և չխառնվեն մեր խաղաղ ապրելակերպին»:
Նշենք միայն, որ այս թեման այսօր տարբեր երանգավորումներով ու որակումներով շրջել է տարբեր սոցցանցերում ու ֆորումներում. մեր կողմից ավելացնենք, որ «Քուրբան բայրամ» և Սուրբ ծնունդ» նշող ընտանիքի հայ հայրը կրում է Յեթերօղլու ազգանունը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան