Հարցազրույցներ 14:02 21/05/2012

Ն. Գալստյան. Միշտ չէ, որ ԵՄ-ն կարողանում է վարել իր հայտարարած սկզբունքներին համապատասխան քաղաքականություն

Եվրահանձնաժողովի ու ԵՄ Արտաքին քաղաքական ու անվտանգության հարցերով ԵՄ բարձրագույն ներկայացուցիչ Քեթրին Էշտոնի գրասենյակի տարածած զեկույցի, ինչպես նաև ՀՀ եվրաինտեգրման քաղաքականության մասին Panorama.am-ը զրուցեց քաղաքագետ Նարեկ Գալստյանի հետ:

- Պարոն Գալստյան, Եվրահանձնաժողովի ու Քեթրին Էշտոնի գրասենյակի տարածած զեկույցում ի՞նչ առանձնահատկություններ կային:
-Եվրոպական միության վերջին զեկույցներում որոշ նոր ձևակերպումներ էին տեղ գտել: Արցախյան հիմնախնդրի կարգավորման հետ կապված քննադատություն կար միջազգային միջնորդների հասցեին, հատկապես այնտեղ նշվում էր, որ 2011 թվականի ընթացքում լուրջ առաջընթաց, տեղաշարժ չի գրանցվել, դրա փոխարեն ավելի հաճախակիացել են հրադադարի ռեժիմի խախտումները, որոնք պատշաճ մակարդակով չեն հետաքննվել և չեն գնահատվել միջազգային դիտորդների կողմից: Սա կարևոր հանգամանք էր: Երկրորդ առանձնահատկությունը` կրկին կապված Արցախի հիմնախնդրի հետ, այն էր, որ ԵՄ-ն կոչ էր անում թույլ տալ, որ իր ներկայացուցիչներն այցելեն Արցախի տարածք: Մինչ այդ նրանք ընդհանրապես հրաժարվում էին որևիցե կերպ այցելել հակամարտության տարածք, իսկ հիմա նրանք փորձում են այդ կերպ ներգրավվել դրանում:
Նշվում է, որ իսկապես առաջընթաց արձանագրվել է Հայաստանում քաղաքական բարեփոխումների արդիականացման, մարդու իրավունքների, ժաղովրդավարության արմատավորման ուղղությամբ և նշվում է, որ անհրաժեշտ է շտկել խորհրդարանական ընտրությունների ժամանակ միջազգային դիտորդների արձանագրած թերությունները հաջորդ` նախագահական ընտրությունների շեմին: Սա կրկին որոշակիորեն ցույց է տալիս, որ ամեն դեպքում ԵՄ-ն բալանսավորված գնահատական է տալիս այս գործընթացներին: Ամեն դեպքում նշանակալի է, որ այնտեղ շեշտվում են Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցությունը առևտրատնտեսական ոլորտում:

- Եթե համեմատություն անցկացնենք մեր և Արևելյան գործընկերության ծրագրին մասնակից մյուս պետությունների եվրաինտեգրման գործընթացի միջև, ի՞նչ գնահատական կարող եք տալ:
-Համեմատության առումով, Արևելյան գործընկերության մասնակիցների շրջանակներում մի քանի կազմակերպությունների համատեղ ինդեքս գոյություն ունի: Այնտեղ տարբեր գործակիցներով տարբեր երկրներ ունեն տարբեր աստիճաններ: Կոնկրետ մի չափանիշ չէ, մի քանի չափանիշներ են և տարբեր երկրներ տարբեր կարգեր են զբաղեցնում: Բայց հետաքրքրական է, որ այս առումով Մոլդովայի առաջընթացն է ընդհանուր առմամբ բավական բարձր:
Հայաստանի վերաբերյալ զեկույցում դատական համակարգի բարեփոխման խնդիր է դրված` դատարանների նկատմամբ վստահությունը բարձրացնելու նպատակով: Վրաստանի առնչությամբ ևս դատական համակարգի հետ կապված քննադատություն կար, մասնավորապես նշվում էր դատախազի մեծ լիազորությունների հանգամանքը: Այս առումով մեր մոտ առանձնակի խնդիր չկար: Շատ սուր քննադատություն կար Ադրբեջանի հասցեին ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Օրինակ, այնտեղ փորձում էին հասկանալ, թե Ադրբեջանի իշխանությունները Եվրատեսիլ 2012-ի նախապատրաստման շրջանում ինչ միջոցառումներ են ձեռնարկել և որքանով են դրանք համապատասխանում մարդու իրավունքներին և ժողովրդավարությանը, որովհետև այնտեղ կարծիք կար, որ այս միջոցառման միջոցով փորձում են կոծկել մարդու իրավունքների ոլորտում առկա լուրջ խնդիրները:

- Հայաստանին վերաբերող զեկույցում կետ կար իշխանությունների նախաձեռնած բարեփոխումների հետ կապված: Արդյոք իրականացված օրենսդրական բարեփոխումները չեն բավարարում ԵՄ պահանջներին:
-Խնդիրն այստեղ հետևյալն է. ցանկացած երևույթի օրենսդրական ամրագրումը շարունակական գործընթաց է, որովհետև երևույթն ինքնին զարգացում է ապրում և անհրաժեշտ է լինում օրենքով հասցնել կարգավորել այն: ԵՄ-ն առաջնորդվում է ընդհանուր, այսպես կոչված, եվրոպական չափորոշիչներով և միշտ չէ, որ հաշվի է առնում տեղային առանձնահատկությունները: Համաեվրոպական չափանիշները ԵՄ տարբեր երկրներում տարբեր կերպ են տեղայնացված: Մենք առայժմ խնդիր ունենք էլ ավելի տեղայնացվելու:

- Եկեք անդրադառնանք զեկույցի` բազմակարծություն ապահովելու մասին դրույթին: Ինչո՞վ է պայմանավորված, զեկույցում այսպիսի կետի առկայությունը:
-Զեկույցն ինքն իրականում պարունակում էր և´ դրականը, և´ բացասականը, այսինքն` երկու կողմերն էլ այնտեղ հաշվի առնված են: Առաջընթաց արձանագրված է, բայց կան այս ու այն թերությունները: Ամեն դեպքում, խնդիրը նրանում է, որ ԵՄ այս զեկույցում պետք չէ առանձնացնել միայն բացասականը, այլ պետք է տեսնել, թե ինչպես են գնահատում նաև միևնույն երևույթի դրական կողմը: Այնտեղ կան գնահատականներ, որոնցում առաջընթաց միանշանակ արձանագրված է:

- Զեկույցում կետ կար, որը վերաբերում էր 2013 թվականի նախագահական ընտրություննրը պատշաճ մակարդակով կազմակերպելուն և անցկացնելուն: Ինչո՞վ է պայմանավորված այդպիսի շեշտադրումը:
-Ամենայն հավանականությամբ, ԵՄ-ն փորձում է Հայաստանում քաղաքական բարեփոխումների մեջ տեսնել շարունակականություն դեպի լավը, դեպի դրականը: Այո, սա քայլ առաջ էր, բայց հաջորդը պիտի լինի էլ ավելի մեծ քայլ դեպի առաջընթաց: Այս տրամաբանությունն է այստեղ աշխատում: Ընտրական գործընթացում իհարկե եղել են թերություններ, որոնք արձանագրվել են թե´ դիտորդների, թե´ առանձին քաղաքական ուժերի կողմից: Եվ դրանք իսկապես պետք է շտկվեն: Այստեղ խնդիրը վերաբերում է ոչ այնքան այն բանին, թե որքանով են այդ թերություններն ազդում արդյունքների վրա, այլ թե որքանով են այդ թերությունները վնասում ընտրությունների, ապա նաև իշխանությունների նկատմամբ վստահությանը: Այս տեսանկյունից, կարծում եմ, որ ԵՄ-ի առաջարկությունները վերաբերվում են վստահության մթնոլորտի ամրապնդմանը:

- Պարոն Գալստյան, եթե անդրադառնանք ԵՄ-ի` Հայաստանի նկատմամբ դրսևորած այս ուշադրությանը, ի՞նչ եք կարծում, գործընթացները տանում են մի հանգրվանի, երբ կսկսվեն բանակցություններ ՀՀ-ի` ԵՄ անդամ դառնալու համար, թե սա ԵՄ-ի համար պարզապես իր ազդեցությունն ամրապնդելու միջոց է:
-Չեմ կարծում, թե սա ուղղված է Հայաստանի անդամակցությունը պատրաստելուն, որովհետև դա շատ բարդ աշխարհաքաղաքական հաշվարկի խնդիր է և միայն տեխնիկական, պաշտոնական չափորոշիչներին համապատասխանությունը դեռևս չի նշանակում ԵՄ-ին անդամակցություն: Այստեղ խնդիրն այլ է: ԵՄ-ի գործնական քաղաքականությունն այլ է և միշտ չէ, որ ԵՄ-ն կարողանում է վարել իր հայտարարած սկզբունքներին համապատասխան քաղաքականություն: Եվրամիության ազդեցությունը մեր ներպետական միջավայրի վրա շատ ավելի մեծ է, քան Ադրբեջանի ներսում: Եվ դա պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանն ունի ԵՄ-ի վրա ազդեցության միջոցներ՝ շնորհիվ ունեցած էներգամատակարարի և տարանցիկ պետության կարգավիճակի, իսկ մենք չունենք այդքան ազդեցիկ լծակներ: Դրա համար մեր պարագայում շատ ավելի ակտիվ է ԵՄ-ի գործունեությունը, իսկ Ադրբեջանը, թեև պարբերաբար ենթարկվում է շատ սուր քննադատության, բայց տեղաշարժը մեծ չէ, իսկ մեր դեպքում մեծ է:

- Այս համատեքստում, ԼՂ կարգավորման հետ կապված, ՄԽ համանախագահող երկրների մանդատների փոփոխությունը հնարավոր համարո՞ւմ եք:
-Առայժմ այդպիսի նպատակահարմարություն չկա: Ի՞նչ պետք է փոխի դա գործի բնույթի մեջ: Ասենք, թե ԵՄ-ն փոխարինեց Ֆրանսիային, ի՞նչ պետք է լինի: Դրանից կարգավորման գործընթացում էական տեղաշարժ չի լինի: Եթե ակտիվ ջանքեր պետք է գործադրեն, կարող է և նույն Ֆրանսիան գործադրել: Ավելին, հաշվի առնելով ԵՄ-ի հատուկ հետաքրքրվածությունն էներգետիկ գործոններով, հնարավոր է Ադրբեջանի նկատմամբ որոշակի մեղմ, անհամաչափ, գուցեև կանխակալ մոտեցում:

- Իսկ որտե՞ղ եք տեսնում ԵՄ-ի դերակատարությունը ԼՂ կարգավորման գործընթացում:
-Ես դա տեսնում եմ երկու կարևոր ասպեկտում: Նախ` ԵՄ-ն պետք է լրջորեն զբաղվի և գնահատական տա Ադրբեջանի ներսում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին, որպեսզի խթանի այնտեղ դեմոկրատական փոխակերպումները: Այս համատեքստում ԵՄ-ն պետք է նաև ուշադրությունը կենտրոնացնի Ադրբեջանում հայատյացության վերացմանը, առաջին հերթին՝ պետական բարձր մակարդակով: Երկրորդ` նա պետք է զբաղվի հետկոնֆլիկտային վերականգնողական աշխատանքներով: Օրինակ` ֆինանսավորի Արցախի տարածքում ենթակառուցվածքների զարգացումը:

Հեղինակ` Դավիթ Պետրոսյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:32
ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն ու մարզպետ Հայկ Ղալումյանը Փաշինյանի ներկայությամբ հարվածել են միմյանց
ՔՊ փակ նախաձեռնող խմբի այսօրվա թեժ նիստը ավարտվել է քաշքշուքով։ Իսկ իշխանական հերթական կռվի գլխավոր դերերում ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ...
Աղբյուր` Panorama.am
22:46
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Կալիֆոռնիայում անտառային հրդեհներից տուժածներին
ՀՀ ԱԳՆ-ից X-ի էջում գրել են. «Վշտացած ենք ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում մոլեգնող անտառային հրդեհների մասին լուրերով։ Մենք ցավակցություն ենք...
Աղբյուր` Panorama.am
22:27
Ռուսաստանը ԵՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ քննարկումների մեկնարկը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից երկրի դուրս գալու սկիզբ. Օվերչուկ
ԵԱՏՄ-ից դուրս գալը սպառնում է Հայաստանին գների աճով, արտահանման նվազմամբ և հայաթափմամբ՝ ԵՄ-ի հետ, ենթադրյալ, առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
21:42
Էդքան մտավոր գիգանտներ ունենաս ու քո սեփական պետության մեջ մենակ տգետներից ու որկրամոլներից կազմված կառավարիչներ ունենա՞ս. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Բա էսքան տառապանքներից հետո պետություն ստեղծես, լավ թե վատ, մտավոր ժառանգություն ստեղծես, որ գաս...
Աղբյուր` Panorama.am
21:30
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից 2025 թվականի հունվարի 1-ից 7-ը ներառյալ հավաքագրվել է 90,990,000 ՀՀ դրամ. Հայկ Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆոյսբուքի իր էջում տեղեկացնում է. «Տեղեկացնում եմ, որ «Երևանի...
Աղբյուր` Panorama.am
21:19
Լոս Անջելեսում տեղի ունեցած տարերային աղետի վնասն արդեն գերազանցել է 50 միլիարդ դոլարը. Լևոն Ազիզյան
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. «Սանտա-Անա՝ Կալիֆորնիայի...
Աղբյուր` Panorama.am
21:00
Նիկոլը փորձել է հերթական վախվորած պատասխանը տալ Բաքվից հնչող կեղծ խոսույթներին ու հոխորտանքներին․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Հասկանալի է, որ Հայաստանի ու Ադրբեջանի որոշ շրջանների արևելյան, արևմտյան աշխարհագրական...
Աղբյուր` Panorama.am
20:50
Ինչպես արտոնությամբ օգտվել տրանսպորտային նոր սակագներից․քաղաքապետարանը մանրամասներ է հայտնել
Տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները կարող են իրենց ֆիզիկական, անհպում վճարման հնարավորություն...
Աղբյուր` Panorama.am
20:37
Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է
Հունվարի 9-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:25
Կալիֆոռնիայում այրվել է Բայդենի որդու տունը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի տունը Մալիբուում ամբողջությամբ ավերվել է Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհների պատճառով։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:10
Իրական ֆшշիստшկան գաղափարախոսության կրողները մի կողմից Էրդողանն է, մյուս կողմից՝ Ալիևը. Հայկ Նահապետյան
Սիրիայում իշխանությունը թուրքամետ ուժերի զավթումից հետո կանխատեսելի էր, որ Ալիևը կկոշտացնի իր դիրքորոշումը Հայաստանի հետ բանակցություններում։...
Աղբյուր` Panorama.am
19:53
Եվրամիությունում Հայաստանին սպասում է կործանում․ Ալեքսեյ Ժուրավլյով
 Եվրամիությունում Հայաստանը ոչ ոքի պետք չէ, կարող է միայն կործանում սպասել։ Այդ մասին Գազետա.ռու-ին տված...
Աղբյուր` Panorama.am
19:32
Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի անկման կատալիզատոր. Վարդան Օսկանյանի հոդվածը
Հայաստանի նախկին արտգործնախարար, Արցախի հարցերով հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանը հրապարակել է «Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:23
Լոս Անջելեսի հրդեհները տարածվում են Հոլիվուդում
Լոս Անջելեսում բռնկված անտառային հրդեհները հասել են Հոլիվուդի բլուրներ, բռնկվել ամերիկյան ֆիլմարտադրության պատմական կենտրոնի խորքերում: Այս...
Աղբյուր` Panorama.am
19:11
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:59
ճգնաժամային վիճակներում հաջողում են առավելապես ոչ-բլոկային քաղաքականություն վարող երկրները. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Խելացի պետությունները և կայացած ժողովուրդները գլոբալ որոշումներ կայացնելիս հաշվի են առնում հազար ու...
Աղբյուր` Panorama.am
18:46
Սերգեյ Փարաջանով -100. Հայաստանում և արտերկրում իրականացվել է 21 միջոցառում
Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ....
Աղբյուր` Panorama.am
18:34
Եվ այդ մեկը դու ես․․․մեր ամոթն ու ողբերգությունը․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Այ այսպես՝ փոդքաստային, կիսագրագետ ու ոտքի վրա, կցկտուր ու...
Աղբյուր` Panorama.am
18:21
ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ Փաշինյանը քննարկել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:10
Թբիլիսիում քննարկում են Երևանի վերաբերյալ Բաքվի հայտարարության վտանգները
Թբիլիսիում վտանգ են տեսնում Բաքվից հնչած հայտարարություններից, թե Հայաստանի Հանրապետությունը «ֆաշիստական պետություն է, վտանգի աղբյուր է...
Աղբյուր` Panorama.am
17:57
Թուրքիան մտադիր է հեռահար հրթիռներ արտադրել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո հանդես է եկել մի շարք հայտարարություններով: Էրդողանը մանրամասներ է հայտնել...
Աղբյուր` Panorama.am
17:50
Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է
«Կինոյի տաճարում կան կերպարներ, լույս և իրականություն, իսկ Սերգեյ Փարաջանովն այդ տաճարի վարպետն է»
Աղբյուր` Panorama.am
17:45
Իսակովի և Վերֆելի փողոցի հատման վայրին հարակից հատվածում տեղադրվել է տեսանկարահանող սարք
Հաշվի առնելով, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները դառնում են խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ՝ այլ վայրից...
Աղբյուր` Panorama.am
17:34
Ապարանում ամուսիները գողացել են ամանորյա 54 խաղալիք
Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ դեկտեմբերի 27-ից հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում...
Աղբյուր` Panorama.am
17:19
Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել. Կարին Տոնոյան
«Քո անգրագիտության, ազգ ու ազգային պատկանելություն չունենալու պատճառով չփորձես մեզ սովորեցնել Հայրենիքի ու նրա պատմության ճշմարտացիությունն ու արժեքը»։
Աղբյուր` Panorama.am
17:12
Ուշագրավ դեպք Երևանում. ծննդաբերությունից հետո կինը «ծննդաբերել է» երեխայի գլխի չափով միամատոզ հանգույց
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Երևանի բժշկական կենտրոններից մեկում։ 5-6 ժամ ծննդաբերելուց հետո կնոջ մոտ  ծննդաբերական ցավերը վերսկսվել...
Աղբյուր` Panorama.am
17:10
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված: Վրաստանի ողջ տարածքում պետական ​​դրոշները իջեցվել են։ Այս մասին գրում է jnews.ge կայքը։ ...
Աղբյուր` Panorama.am
16:56
Հակոբ Ասլանյանը տեքստի փոխարեն սքրինշոթը հրապարակելով՝ որքանով է ուզել ինձ վնասել, թողնում եմ անորոշությանը. Հայրապետյան
«Վերահաստատում եմ այն, ինչ պարզաբանվել է․ 2016-ին Հակոբ Ասլանյանն իմ միջորդությամբ և երաշխավորությամբ անդամագրվել է ՔՊ-ին»,-...
Աղբյուր` Panorama.am
16:48
Խնդիրները կսկսվեն եկամտի հայտարարագրման առաջին իսկ օրերից, երբ սկսեն տուգանքներ կիրառել, ինչը խայտառակ շատ է. Էլեն Մանասերյան
2022 թվականին ընդունված օերնսդրական փոփոխության համաձայն 2025 թվականին բոլոր գրանցված աշխատանք ունեցող ֆիզիկական անձինք պետք է ՊԵԿ ներկայացնեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}