Orange Հիմնադրամի միջոցներով կահավորվել են Բասեն և Արևշատ գյուղերի մարզասրահները
Orange Հիմնադրամը և «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունը շարունակում են Հայաստանի խոցելի համայնքների զարգացմանն ուղղված բարեգործական ծրագրի իրականացումը, որոնց առանցքում շարունակում են մնալ երեխաները` կրթություն, առողջություն, նախադպրոցական և մարզական դաստիարակություն:
Ընկերության մամուլի ծառայության հաղորդմամբ, բարեգործական ծրագրերի շրջանակներում բացվել են երկու մարզադահլիճներ Շիրակի մարզում`Բասեն և Արևշատ գյուղերում: Բասենն ունի 2200 բնակիչ, որոնից 260-ն աշակերտներ են, իսկ Արևշատը` 2097 բնակիչ` 400 աշակերտով: Երկու մարզադահլիճները, որոնք կահավորվել են տարբեր մարզաձևերի համար անհրաժեշտ պարագաներով և մարզասարքերով, այժմ կկարողանան լիովին բավարարել դպրոցական սպորտային ծրագրի պահանջները:
Սակայն նախատեսվում է, որ երկու համայքներում էլ մարզասրահները կօգտագործվեն ոչ միայն աշակերտների, այլ նաև համայքնի մյուս բնակչների կողմից` կազմակերպելու սպորտային խմբակներ և մրցաշարեր:
«Orange Հիմնադրամն իր ուշադրության կենտրոնում է պահում այն խնդիրները, որոնք վերաբերում են երեխաներին և խոցելի գյուղական համայնքներին, և սրանք առաջին մարզադահլիճները չեն, որոնց բացմանը մենք աջակցում ենք Հայաստանի մարզերում: Գիտենք, որ երկու համայնքներն էլ դրանց կարիքն ունեին», ասել է Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Բրունո Դյութուան:
Orange Հիմնադրամն ու «Շեն» բարեգործական կազմակերպությունը մենակ չեն եղել այս աշխատանքներն իրականացնելիս: Համայնքները, Caritas-ը և Լինսի հիմնադրամն ունեցել են իրենց արժեքավոր ներդրումը, մասնավորապես վերանորոգման համար: Երկու ծրագրերի իրականացման համար Orange-ն ընդհանուր առմամբ տրամադրել է 4.5 միլիոն դրամ:
Ընկերությունից հիշեցնում են, որ Orange-ի աջակցությամբ արդեն ևս հինգ մարզադահլիճներ են բացվել Հայաստանի այլ մարզերում. Մալիշկայում (Վայոց Ձոր), Դավիթ Բեկում (Սյունիք), Մարմաշենում (Շիրակ), Ջուջևանում և Նոյեմբերյանում (Տավուշ):
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան