Դպրոցներում հավաքվող գումարների մասին ԿԳ նախարարության թեժ-գծով հատուկենտ զանգեր են ստացվել
Հայաստանի հանրակրթական դպրոցների բոլոր դասարանների համար ուսումնական պարապմունքները այս տարի կավարտվեն մայիսի 25-ին: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, այդ օրը դպրոցներում կկազմակերպվի ավանդական «վերջին դասը»:
Նրա խոսքերով` այս ուսումնական տարում հանրակրթական հաստատությունները կավարտեն մոտ 40 հազար շրջանավարտներ: Նա նշեց, որ հունիսի 1-ից շրջանավարտները ավարտական և միասնական քննություններ կհանձնեն։ Միասնական քննություն կհանձնեն այն շրջանավարտները, ովքեր դպրոցն ավարտելու հետ մեկտեղ ցանկություն ունեն ուսումը շարունակելու բարձրագույն ուսումնական հաստատություններում։
Անդրադառնալով դպրոցներում հավաքվող գումարներին, Ն.Հովհաննիսյանը նշեց, որ նախոդ տարիներին նախարարության թեժ-գծով բազմաթիվ զանգեր էին ստանում, սակայն այս տարի դրանք հատուկենտ են։
«Այս տարվա զանգերի ուսումնասիրությունը փաստել է, որ այդ գումարները հիմնականում հավաքվել են խնջույքների համար։ Նախարարի կողմից շրջաբերական է ուղարկվել բոլոր դպրոցներին, որպեսզի վերջին զանգից հետո սահմանափակվեն խնջույքները. մեքենա վարելու դեպքերը»,- ասաց վարչության պետը:
Ն.Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ բոլոր դպրոցների տնօրենները զգուշացված են, աշխատում են նաև ոստիկանության հետ, որպեսզի տոնը իսկապես տոն լինի։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան