Բոյկոտել սեքսը՝ հանուն Հայիթիի կանանց
Կաննի կինոփառատոնի շրջանակում կազմակերպված բարեգործական միջոցառման ժամանակ դերասան Շոն Պեննը կոչ է արել ներկա կանանց բոյկոտել իրենց զուգընկերների հետ սեքսը, քանի դեռ նրանք դրամական միջոցներ չեն զոհաբերել երկու տարի առաջ երկրաշարժից տուժած Հայիթիին՝ աղետի հետևանքները վերացնելու և վերականգնվելու համար:
«Ես ուզում եմ, որ այս սրահում գտնվող յուրաքանչյուր կին ի նշան Հայիթիի կանանց համերաշխության, ովքեր աշխարհի մյուս կանանցից առավել շատ են տանջվել, իր ամուսնուն ասի. «Քեզ հետ չեմ մերձենա, քանի դեռ գումար չես նվիրաբերել»,-ասել է դերասանը, ով նաև հայտնի է իր ծավալած հասարակական գործունեությամբ:
«Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ, այդ պահին սրահում եղել են հայտնի երգիչներ, դերասաններ, մոդելավորեղներ և այլք:
Պեննի առաջարկած սպառնալիքը տվել է իր արդյունքը, հավաքվել է 1.3 մլն եվրո:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան