ՆԱՏՕ-ի գագաթաժողով. Մենք շարունակելու ենք աջակցել հակամարտությունների խաղաղ կարգավորման գործընթացին
«Կոչ ենք անում խուսափել քայլերից, որոնք կարող են խաթարել տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը: Մենք հավատարիմ ենք Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի տարածքային ամբողջականությանը, անկախությանն ու ինքնիշխանությանը և շարունակելու ենք աջակցել այս հակամարտությունների խաղաղ կարգավորման գործընթացին` հիմնվելով այս սկզբունքների, միջազգային իրավունքի նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկիի Եզրափակիչ ակտի վրա»,- ասվում է Չիկագոյում ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների կողմից ընդունված հռչակագրում:
Հռչակագրի 47-րդ կետում նշվում է, որ տարածաշրջանային ձգձգվող հակամարտություների առկայությունը Հարավային Կովկասում և Մոլդովայում շարունակում է անհանգստացնել Դաշինքին:
Դաշինքը կոչ է անում հակամարտությունների կողմերին կառուցողական կերպով և առավել մեծ քաղաքական կամքով շարունակել մասնակցությունը հակամարտությունների խաղաղ կարգավորման ուղղությամբ, և հարգել բանակցությունների առկա ձևաչափերը, հայտնում է aysor.am կայքը:
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը մեկնարկել է նախօրեին:
Նախորդող նորություններ`
Նալբանդյանը Չիկագոյում է. հանդիպել է հայ համայնքի հետ ու ներկայացրել ՀՀ նախագահի` Չիկագո չմեկնելու պատճառը
Գերմանիան համոզում է Ֆրանսիային
Ռասմուսենը հայտարարել է ԵվրոՀՀՊ-ի առաջին փուլի ավարտի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները