Մոսկվայի Սոցիալական և տնտեսագիտական գիտությունների բարձրագույն դպրոցի ուսանողները պրակտիկա են անցնում ԳԹԿ-ում
Մանչեսթերի համալսարանի մասնաճյուղ Մոսկվայի Սոցիալական և տնտեսագիտական գիտությունների բարձրագույն դպրոցի կրթության մենեջմենթի ֆակուլտետի ուսանողները ՌԴ Կրթության որակի գնահատման կենտրոնի (CICED) աջակցությամբ քառօրյա ուսումնական պրակտիկա են անցնում ՀՀ կառավարության աշխատակազմի Գնահատման և թեստավորման կենտրոնում՝ «Կրթական համակարգի կառավարումը տվյալների հիման վրա» ծրագրով:
Ինչպես տեղեկացնում են ԳԹԿ-ից, ուսանողների համար դասախոսություն է կարդացել ԳԹԿ տնօրենի պաշտոնակատար, պրոֆեսոր Արսեն Բաղդասարյանը՝ թեստաբանության հիմունքների, Հայաստանում ներդրված գնահատման համակարգի, ինչպես նաև Հայաստանում իրականացված ազգային ստուգատեսների և միջազգային հետազոտությունների հարուստ փորձի վերաբերյալ: Ա.Բաղդասարյանը նրանց ծանոթացրել է նաև ԳԹԿ բոլոր ստորաբաժանումների աշխատանքային գործառույթներին:
Մոսկվայի Սոցիալական և տնտեսագիտական գիտությունների բարձրագույն դպրոցի ուսանողներն իրենց ուսումնական պրակտիկայի շրջանակներում այցելել են նաև մի շարք հանրակրթական ուսումնական հաստատություններ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան