Ադրբեջանում Իրանի դեսպանը, ի նշան բողոքի, լքել է այդ երկիրը
Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհամմադ Բաղեր Բահրամին, ի նշան բողոքի, լքել է այդ երկիրը:
Այդ մասին հողորդում է իրանական «ԻՌԱՍ» լրատվական գործակալությունը:
Տեղեկատվության համաձայն՝ Իրանի դեսպանի՝ Ադրբեջանը լքելու շարժառիթն այն է, որ Ադրբեջանի իշխող կուսակցության (Ենի Ադրբեջան) ենթակայությամբ գործող որոշ շրջանակներ, ինչպես նաև, անջատողական և ազգայնական որոշ խմբեր օրերս Ադրբեջանում Իրանի դեսպանության շենքի առջև կազմակերպած ցույցի ժամանակ Իրանի հոգևոր առաջնորդի հասցեին վիրավորական հայտարարություններ են հնչեցրել և նույն բովանդակությամբ պաստառներ պարզել:
Հավելենք, որ վերոնշյալ միջադեպի առնչությամբ՝ բավականին կոշտ հայտարարությամբ հանդես եկավ Ադրբեջանում Իրանի դեսպանությունը՝ ադրբեջանական կողմին հորդորելով անհապաղ արձագանքել Իրանի հասցեին ուղղված վիրավորական հայտարարություններին:
Նկատենք, որ այսօր արգելափակվել է նաև Ադրբեջանում Իրանի դեսպանության պաշտոնական կայքը: (www.iranembassy.az)
Հիշեցնենք, որ այս օրերին Բաքվում «Եվրատեսիլ» երգի մրցույթի շրջանակներում «գեյ-շքերթ» անցկացնելու առնչությամբ՝ Իրանի Արևելյան և Արևմտյան Ազարբայջան նահանգների մի շարք քաղաքներում տեղի են ունենեցել հակաադրբեջանական ուղղվածությամբ բողոքի ցույցեր և քայլերթեր, իսկ մինչ այդ, Թավրիզում Ադրբեջանի հյուպատոսության առջև կազմակերպվել էր բազմահազարանոց բողոքի ցույց էր կազմակերպվել:
Նախորդող տեղեկատվություն՝ Իրանցի ուսանողներն Ադրբեջանի դեսպանին հղած բաց նամակում քննադատել են Բաքվի վարած հակաիսլամական քաղաքականությունը
Իրանցի ուսանողները Իրանի ԱԳՆ-ից պահաջել են դատապարտել Ադրբեջանի անմարդկային գործողությունները