Հայաստանի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականը մեկնեց Իտալիա
Մայիսի 22-ին Հայաստանի ֆուտբոլի մինչև 19 տարեկանների հավաքականը մեկնել է Իտալիա, որտեղ մայիսի 23-ին կմեկնարկի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության էլիտ ռաունդի մրցաշարը: Հայաստանի, Իսպանիայի, Իտալիայի և Բելգիայի մինչև 19 տարեկանների թիմերը կվիճարկեն Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարին մասնակցելու միակ ուղեգիրը:
Հայաստանի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականի մարզչական շտաբը՝ Վարազդատ Ավետիսյանի գլխավորությամբ, թիմ է հրավիրել 18 ֆուտբոլիստների:
Դարպասապահներ
Ալբերտ Օհանյան «Փյունիկ»
Գոռ Մանուկյան «Փյունիկ»
Պաշտպաններ
Էդուարդ Թաթոյան «Խիմկի», Ռուսաստան
Արարատ Պողոսյան «Բանանց»
Արամ Շահնազարյան «Բանանց»
Տարոն Ոսկանյան «Փյունիկ»
Արման Հովհաննիսյան «Փյունիկ»
Վասպուրակ Մինասյան «Փյունիկ»
Կիսապաշտպաններ
Գրիգոր Հովհաննիսյան «Փյունիկ»
Դավիթ Հակոբյան «Շիրակ»
Դավիթ Մինասյան «Փյունիկ»
Արթուր Գրիգորյան «Փյունիկ»
Գոռ Մալաքյան «Փյունիկ»
Արմեն Դերձյան «Իմպուլս»
Գագիկ Պողոսյան «Փյունիկ»
Ղուկաս Պողոսյան «Փյունիկ»
Աղվան Պապիկյան ԼԿՍ «Լոձ», Լեհաստան
Հարձակվող
Հովհաննես Հովհաննիսյան «Փյունիկ»
Մրցաշարի խաղացանկը
23.05 Իսպանիա-ՀԱՅԱՍՏԱՆ
23.05 Բելգիա-Իտալիա
25.05 Իսպանիա-Իտալիա
25.05 ՀԱՅԱՍՏԱՆ-Բելգիա
28.05 Բելգիա-Իսպանիա
28.05 Իտալիա-ՀԱՅԱՍՏԱՆ
Բոլոր հանդիպումները կսկսվեն Երևանի ժամանակով ժամը 17:00-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա