Ադրբեջանական պատվիրակությունը Երևանում է. Ադրբեջանն էլ հիստերիայի մեջ
ԶԼՄ-ների փոխանցմամբ` ադրբեջանական կողմը հերթական հիստերիայի մեջ է ընկել` մեղադրելով հայաստանյան լրատվամիջոցներին ապատեղեկատվություն տարածելու մեջ: Նշենք, որ Երևանում մայիսի 23-24-ը կայանալիք Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 39-րդ լիագումար նիստին մասնակցելու համար Հայաստան է ժամանել նաև Ադրբեջանի պատվիրակությունը, իսկ հիստերիայի առիթ է տվել այն տեղեկատվությունը, թե ադրբեջանական պատվիրակությունը մյուսների հետ միասին այցելել է Ծիծեռնակաբերդ:
Անհասկանալի է միայն, թե որ լրատվամիջոցն է նման տեղեկատվություն տարածել, սակայն ադրբեջանցիները արդեն իսկ շտապել են հերքել այն:
ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Հրայր Զորյանից նախ փորձեցինք ճշտել` իսկապե՞ս պատվիարկություններն արդեն այցելել են Ծիծեռնակաբերդ և եթե այո` ադրբեջանական պատվիրակությունը և՞ս եղել է այդ այցելությանը.
«Որևէ պատվիրակություն, այդ թվում և ադրբեջանցիները Ծիծեռնակաբերդում չեն եղել»,- Panorama.am-ին ասաց Հ.Զորյանը:
Այս դեպքում առավել քան տարակուսելի է ադրբեջանական կողմի հիստերիան, առավել ևս, որ այդպես էլ չգտանք այն լրատվամիջոց-սկզբնաղբյուրը, որի «տեղեկատվությունը» այդքան վրդովեցրել է ադրբեջանցիներին:
«Դեյ.ազ» -ի փոխանցմամբ այսօր էլ Միլի Մեջլիսի նիստի ժամանակ պատգամավոր Մուբարիզ Գուրբանղլին հայտարարել է մասնավորապես հետևյալը.
«Պարզվել է, որ դա ապատեղեկատվություն է և այն պահին, երբ պատվիրակներն այցելել են հուշահամալիր, ադրբեջանական պատվիրակությունը Երևանում նույնիսկ չի եղել: Իսկ եթե լինեին էլ, ապա միևնույն է չէին գնա»:
Նշենք, որ Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 39-րդ լիագումար նիստին մասնակցելու նպատակով Երևան է ժամանել երեք հոգանոց պատվիրակություն` Ասեֆ Գաջիևը, Մուսա Գուլիևը և Ժալյա Ալիևան:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում