
Ստամբուլի հայկական եկեղեցին մասամբ վնասվել է հրդեհից
Թուրքական «Սոնդաքիքա» (Sondakika) լրատվական կայքը տեղեկացնում է, որ հրդեհվել է Ստամբուլի Բեյօղլու թաղամասի Սաքըզաղաջը պողոտայում գտնվող հայկական Սուրբ Աստվածածին կաթոլիկ եկեղեցու հարևանությամբ գտնվող քառահարկ շենքը:
Տանիքում բռնկված այնուհետև հարկեր ներթափանցած կրակը մասամբ վնասել է նաև եկեղեցու արտաքին պատի մի մասը: Հրշեջներին հաջողվել է հնարավորինս արագ մարել կրակը, և եկեղեցին փաստորեն փրկվել է հրդեհվելուց:
Պատահարի հետևանքով զոհեր կամ վիրավորներ չկան: Ոստիկանությունը սկսել է հետաքննություն` պարզելու հրդեհի ծագման հանգամանքները: