Պարզվել է` իրար ծեծող ու հայհոյող աղջիկները թիվ 102 դպրոցի աշակերտուհիներ են
Վերջին օրերին Youtube-ում հայտնված աղջիկների հայհոյախառը ծեծկռուքի տեսանյութը նկարահանվել է 2010 թվականին, աշակերտները` Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող թիվ 102 դպրոցից են: Նրանցից մեկն արդեն ավարտել է, իսկ մյուսը սովորում է 9-րդ դասարանում: Այս մասին ասուլիսում հայտարարեց Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:
«Որպես հայ կին ու մայր շատ մտահոգ եմ ու զարմացած: Քաղաքապետարանի ու կրթության և գիտության նախարարության համապատասխան վարչությունները խիստ հանձնարարականներ ունեն լինեն հետևողական ու զբաղվել այս տեսանյութով: Հանդիպելու ենք ծնողների հետ, լինելու ենք դպրոցում, տարածքային ոստիկանությանում գնում է քննություն, իսկ մենք մեր անելիքը անպայման կանենք, հարցը մեզ համար էլ տագնապալից է ու կունենա իր ուսումնասիրությունը, վերուծությունը ու համապատասխան վերաբերմունքի կարժանանա»,- ասաց Գ. Սողոմոնյանը:
ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն ասաց, որ 500 հազար աշակերտ կա ու այս մեկ բացառիկ դեպքով ասել, որ կրթական համակարգը թերի է, սխալ է: «Նախադեպ չի եղել: Այդ դեպքը լինելու է մեր ուշադրության կենտրոնում: Պատասխանատու են բոլորը` հասարակությունը, ծնողները, մանկավարժները, աշակերտները: Այդ հարցը սուր քննարկման է դրվելու»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա