«Եվրատեսիլ-2012»-ի առաջին կիսաեզրափակիչը՝ այսօր
Այսօր Բաքվում կայանալու է «Եվրատեսիլ-2012» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Նշենք, որ մրցույթին մասնակցում է 42 երկիր: Այսօր ելույթ են ունենալու 17 երկրի ներկայացուցիչ: Առաջին կիսաեզրափակչի ֆավորիտը համարվում է ռուսական «Բուրանովսկիյե բաբուշկի» խումբը, Ռումիանիայի, Հունաստանի ներկայացուցիչները:
Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը կայանալու է մայիսի 24-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 26-ին:
Հիշեցնենք, որ Հայաստանը հրաժարվել էր մասնակցել մրցույթին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները