Ֆեյսբուքի բաժնետոմսերի գինն ընկել է
Ֆեյսբուք սոցիալական ցանցի բաժնետոմսերի գինը երեկ Նասդաքում նվազել է ութ տոկոսով և ներդրողների կողմից գնատավում է ընդամենը 35 դոլար: Այս մասին հայտնում են միջազգային լրատվամիջոցներն ու նշում, որ վաճառքի առաջին օրը՝ մայիսի 18-ին արժեթղթերը վաճառվում էին 38 դոլարով: Վաճառքի առաջին օրը գինն աճել է ընդամենը 23 ցենտով, այսինքն ավելի քիչ, քան մեկ տոկոսը: Ընթացքում դրանց գինը հասավ 43 դոլարի և միանգամից հասավ 38 դոլարի:
Facebook-ի IPO-ն դարձավ խոշորագույնը ինտերնետ ընկերությունների պատմության մեջ, սոցիալական այս ցանցը կարողացավ ներդրողներից ներգրավել 16 մլրդ դոլար: Ընդ որում ողջ ընկերությունը գնահատվում է ավելի քան հարյուր մլրդ դոլար, այսինքն` ավելի թանկ քան McDonald's-ը կամ Citigroup-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան