«Չելսին» բաց չի թողնի Ֆեռնանդո Տորրեսին
«Չելսիի» գործադիր տնօրեն Ռոն Գուրլեյը վստահեցրել է, որ Ֆեռնանդո Տորրեսը չի հեռանա լոնդոնյան ակումբից: Այդ կերպ է նա արձագանքել իսպանացի հարձակվողի` Չեմպիոնների լիգայի եզրափակչից հետո կատարած չափազանց զգացմունքային մեկնաբանությանը:
«Բոլորն էին ցանկանում խաղալ, և ես շատ կզարմանայի, եթե Ֆեռնանդոն ասեր, որ ինքը չի ուզում: Իհարկե, նա ցանկանում էր հնարավորինս շատ ժամանակ անցկացնել խաղադաշտում. դա նորմալ է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի համար: Բայց նրա խոսքերը հենված են զգացմունքների վրա, առավել ևս, որ հնչեցվել են ակումբի համար նման հաղթական պահի: Այդ ամենը պետք է հաշվի առնել»,- Գուրլեյի խոսքերը մեջբերել է «The Guardian»-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա