Տոնական համերգ` վերջին զանգի օրը. հրշեջ ու շտապօգնության մեքենաներ, ոստիկաններ` ամբողջ տարածքում
Հայաստանի դպրոցներում վերջին դասը լինելու է մայիսի 25-ին, ժամը 10.00-ից մինչև 14.00-15.00-ն ընկած ժամանակահատվածում, բայց ամբողջ օրը լինելու է տոնական: Երեկոյան 18.00-23.00-ն Ազատության հրապարակում կազմակերպվելու է տոնական համերգ, ավարտվելու է հրավառությամբ: Այս մասին ասուլիսում ասաց Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:
Նա տեղեկացրեց, որ Ազատության հրապարակի տարածքում այդ ընթացքում հերթափոխով աշխատելու են շտապօգնության, ԱԻՆ հրշեջ ծառայությունները, տարածքը վերահսկվելու է ոստիկանության հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից:
«Ամեն ինչ անելու ենք երեխաներին տրված տոնը որպես տոն սկսվի ու ավարտվի»,- նշեց Գ. Սողոմոնյանը:
Նրա խոսքով, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականով, յուրաքանչյուր դպրոցի տնօրեն սկզբից մինչև վերջ լինելու է աշակերտների կողքին, կարևորեց նաև ծնողների մասնակցությունը:
Գ. Սողոմոնյանը նաև հորդորեց շրջանավարտ ունեցող աշակերտների ծնողներին` սահմանափակել անիմաստ հաճույքները, մասնավորապես մեքենաների տրամադրում, որոնք կարող են լավ ավարտ չունենալ:
Նշենք, որ Հայաստանում այս տարի ավարտելու է 40 հազար աշակերտ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան