Գ. Մելիքյան. Յուրաքանչյուրի երկիր իր հնարավորությունների չափով նպաստում է խաղաղության և կայունության հաստատմանը
Չիկագոյում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է. «Հայաստանը կշարունակի իր նպաստը բերել Աֆղանստանում խաղաղության, անվտանգության և կայունության հաստատմանն ու ամրապնդմանը, ինչպես նախատեսվող՝ մինչև 2014թ. անվտանգության աջակցության ուժերի դուրս բերումը, այդպես էլ դրանից հետո»: Վերոնշյալի շուրջ Panorama.am-ը զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի հետ:
-Պարոն Մելիքյան, ի՞նչ է Հայաստանին տալիս ՆԱՏՕ-ի ուժերի կազմում միջազգային խաղաղապահ գործունեության իրականացումը, ո՞րն է դրա նշանակությունը:
-Հայկական զորքերի մասնակցությունը միջազգային խաղաղապահ ուժերի կազմում շատ կարևոր է: Նախ միջազգային արենայում Հայաստանի վարկանիշը բարձրանում և ամրանում են: Երկրորդ, ՀՀ խաղաղապահ ստորաբաժանումները պատերազմական թեժ պայմաններում ձեռք են բերում մարտական պատրաստվածության բարձր մակարդակ:
-Հայաստանն այդքան էլ մեծ ուժերով ներկայացված չի միջազգային խաղաղապահ ուժերում: Արդյո՞ք Հայաստանը էական դեր է կատարում խաղաղության ու անվտանգության ապահովման հարցում:
-Դա ամենևին էլ նշանակություն չունի: Յուրաքանչյուրի երկիր իր հնարավորությունների չափով նպաստում է խաղաղության և կայունության հաստատմանն ու ամրապնդմանը: Իսկ Հայաստանի ներդրում բարձր է գնահատվում նաև ՆԱՏՕ-ի ղեկավարության կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան