Հ. Մելիք-Շահնազարյան. ՀՀ-ին ուղղված սպառնալիքը դա նաև սպառնալիք է ուղղված ՀԱՊԿ ամբողջ համակարգին
Հայաստանի ուղղված ցանկացած սպառնալիքը ենթադրում է ուղղակի սպառնալիք ՀԱՊԿ ամբողջ համակարգին: Մեկնաբանելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բարդյուժայի՝ նախօրերին արված այն հայտարարությունը, թե Հայաստանի նկատմամբ ոչ բարիդրացիական քայլերի դեպքում ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները կսատարեն պաշտոնական Երևանին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
««ՀՀ-ին ուղղված սպառնալիքը դա նաև սպառնալիք է ուղղված ՀԱՊԿ ամբողջ համակարգին և Հայաստանի նկատմամբ որևէ որտձգության դեպքում կազմակերպությունը ուղակիորեն հանդես է գալիս որպես կոնֆլիկտի կողմ»,- նշեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
«Կարծում եմ, որ Նիկոլայ Բարդյուժայի հայտարարությունը և ՀԱՊԿ կողմից ՀՀ-ում անցկացվելիք զորավարժությունները, առաջին հերթին ազդանշան էր Ադրբեջանին, որ Հայաստանը գտնվում է ՀԱՊԿ անդամ երկրների ուշադրության կենտրոնում և կազմակերպության անդամ երկրները վճռական են իրենց դաշնակցի շահերը պաշտպանելու հարցում»,- հավելեց բանախոսը:
Հիշեցնենք, որ նախօրեին կայացած Երևան-Մոսկվա-Կիև-Աստանա-Քիշնև հեռուստակամրջի ժամանակ, անդրադառնալով ԼՂ հիմնահարցի վերաբերյալ ՀԱՊԿ դիրքորոշմանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բարդյուժան մասնավորապես ասել է. «Հայաստանը հանդիսանում է ՀԱՊԿ լիիրավ անդամ և եթե Հայաստանի նկատմամբ իրականացվեն ոչ բարիդրացիական քայլեր, ՀԱՊԿ անդամ երկրները միանշանակ կսատարեն Հայաստանին»: