Գ. Ծառուկյան-Ս. Սարգսյան հանդիպումից հետո Ռ. Քոչարյանը մեկնել է Մոսկվա
«Հրապարակը» գրում է, որ շաբաթ օրը նախագահականում տեղի ունեցած Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան հանդիպումից հետո, կիրակի առավոտյան Ռոբերտ Քոչարյանը կրկին մեկնել է Մոսկվա: «Պատճառաբանություն միշտ կա. «Սիստեմա ԱՖԿ» տնօրենների խորհրդի անդամն անելիք ունի Ռուսաստանում: ԲՀԿ-ում, սակայն, համոզված են, որ այդ այցն առավել առնչվում է իրենց` կոալիցիա մտնել-չմտնելու հարցին: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանի Չիկագո չմեկնելը խառնել է Քոչարյանի հաշիվները. վերջինս հույս ուներ, որ Սերժ Սարգսյանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին կկոշտացնի այդ գագաթնաժողովին արտգործնախարարի մակարդակով մասնակցող Ռուսաստանի դիրքորոշումը` վերջնական դարձնելով պահանջը, որ վարչապետ պետք է դառնա ոչ թե Տիգրան Սարգսյանը, այլ Եվրասիական միության ջատագով «մեկը»»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները