Վիգեն Սարգսյանը` ԱԺ նախագա՞հ
«Իրատես de facto»-ն գրում է, որ վարչապետի պաշտոնի հնարավոր թեկնածուների քննարկումից բացի, այս օրերին քաղաքական միտքն զբաղված է նաև ապագա խորհրդարանի ղեկավարի հարցով: «Շրջանառվող անունների մեջ մշտապես ամենահավանական թեկնածու է նշվում ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի անունը: Թե որքանով է այն բավարարելու «դրանից բարձր պաշտոն» ցանկացող Աբրահամյանին, քննարկման այլ հարց է: Սակայն երեկ շրջանառության մեջ դրվեց ԱԺ նախագահի թեկնածուի մեկ այլ անուն: Մեր տեղեկություններով, օրենսդիր մարմնի ղեկավարի պաշտոնում հնարավոր է նշանակվի ՀՀԿ համամասնական ցուցակով խորհրդարան անցած Վիգեն Սարգսյանը, որը ներկայումս զբաղեցնում է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը»,- գրում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները