ԲՀԿ-ն մաքրվում է. ինքնաբացարկներ են սպասվում
«Իրատես de facto»-ն գրել է. «Գագիկ Ծառուկյանը կարծես գտել է իր կուսակցության ցուցակով խորհրդարան անցած «անհնազանդներին» «սանձահարելու» միջոցը: Ինքնագործունեությամբ փայլող Վարդան Օսկանյանը հազիվ թե իր մտքերն արտահայտելու բարձրագույն ամբիոն ունենա: Մեր տեղեկություններով, վերջինս ինքնաբացարկի դիմում է ներկայացրել: ԲՀԿ-ի ցուցակից ևս երեքը նույն բախտին են արժանացել` Հմայակ Հովհաննիսյանը, Վահե Հովհաննիսյանը և Ստեփան Մարգարյանը, որը, ի դեպ, ծնունդով Ջավախքից է և ժամանակին վաղամեռիկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի խորհրդականն էր: Հետաքրքիր զուգադիպությամբ հիշյալ անձանցից գրեթե բոլորը դեմ են ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելուն, ու ստացվում է ԲՀԿ-ի ղեկավարը «ազատվում» է հենց նրանցից»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները