ՕԵԿ-ում աչքալուսանք են անում
Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ իշխանական կուլիսներում առայժմ ոչ մի կերպ չի ստացվում համաձայնության գալ կոալիցիա ձևավորելու հարցի շուրջ: «Հիշեցնենք, որ ՀՀԿ-ն ցանկանում է վարչապետի պաշտոնում պահել Տիգրան Սարգսյանին, իսկ ԲՀԿ-ն դա համարում է «ձևական կոալիցիայի» հիմնական ապացույց` հրաժարվելով որևէ փաստաթուղթ ստորագրել: ԲՀԿ-ի «վարչապետացուն» Գագիկ Ծառուկյանի խնամի Հովիկ Աբրահամյանն է»: Թերթը հավելում է, որ քանի դեռ չի ստացվում ԲՀԿ-ի հետ իշխող կոալիցիայի ձևավորումը, այնքան հրճվում է «Օրինաց երկիր» կուսակցությունը: «Համաձայն մեր տեղեկությունների` ՕԵԿ գրասենյակում արդեն երկու օր է`«աչքալուսանք» են տալիս իրար` կրկնելով, որ ԲՀԿ-ն կոալիցիա չի մտնելու»,- գրում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները