Պաշտպանի աշխատակազմը ստո՞ւմ է
Հայաստանի գլխավոր դատախազությունը Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ընտրախախտումների վերաբերյալ այս պահի դրությամբ որևէ գրություն չի ստացել: Այդ մասին Panorama.am-ի թղթակցին տեղեկացրեց Գլխավոր դատախազի մամլո խսնակ Սոնա Տռուզյանը: «Ընտրախախտումների վերաբերյալ մեզ մոտ ամփոփումներն արվել են, և դատախազության օպերատիվ շտաբը որևէ գրություն Մարդու իրավունքների պաշտպանի կողմից չի ստացել», -փոխանցեց Սոնա Տռուզյանը:
Ավելի վաղ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեղեկացրել էր, որ ընտրությունների հետ կապված խախտումների վերաբերյալ Պաշտպանի կողմից հարուցված վարույթներով գրություններ են ուղարկվել ՀՀ ոստիկանություն, ՀՀ դատախազություն, ՀՀ կենտրոնական և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ, տեղական ինքնակառավարման մարմիններ, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն:
Նաև տեղեկացրել էին, որ Պաշտպանի կողմից վարույթներ են հարուցվել ընտրողների անձնագրերում դրված դրոշմակնիքների սահմանված ժամկետից շուտ անհետացման (64ահազանգ), տեղամասային կենտրոններում անձանց կուտակումների (18 ահազանգ), ընտրացուցակներում տեղ գտած անճշտությունների (55 ահազանգ), պատգամավորների թեկնածուների առաջադրման և գրանցման օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտման (3 ահազանգ), նախընտրական քարոզարշավի իրականացման կարգի խախտման (12 ահազանգ), հաշմանդամների կողմից ընտրական իրավունքի իրականացման հետ կապված խնդիրների (14 ահազանգ), ընտրությունների ընթացքում լրագրողների, վստահված անձանց, դիտորդների գործունեության խոչընդոտման և նրանց նկատմամբ բռնությունների կիրառման (12 ահազանգ), քաղաքացիներին տեղամասային կենտրոններ անվճար տեղափոխելու (24 ահազանգ), քվեարկության խցիկների տեղադրման տեսանկյունից` քվեարկության գաղտնիության ապահովման պահանջի խախտման (2 ահազանգ), ընտրակաշառքի բաժանման կամ ընտրակաշառքի խոստումների (16 ահազանգ), քվեարկության ընթացքում անձնագրում դրոշմակնիք չդնելու (7 ահազանգ), մեկ անձի կողմից մեկից ավելի անգամ քվեարկելու (8 ահազանգ), բաց քվեարկության անցկացման (4 ահազանգ), սահմանված կարգով ուղևորափոխադրումների չիրականացման (2 ահազանգ), քվեատուփերի տեղադրման` ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտման (3 ահազանգ), քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողին այլ անձի կողմից օգնություն տրամադրելու կարգի խախտման (14 ահազանգ), տեղամասային կենտրոնում գտնվելու իրավունք չունեցող անձանց կողմից կենտրոն մուտք գործելու (9 ահազանգ), քվեարկության անցկացման կարգի խախտման (12 ահազանգ) վերաբերյալ։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները