ՎիվաՍել-ՄՏՍ-ը բուհերին աջակցության հերթական ծրագիրն իրականացնում է ՀՊՃՀ-ում
ՎիվաՍել-ՄՏՍ-ից տեղեկացնում են, որ ընկերությունը կարևոր համարելով գիտահետազոտական հզոր համակարգերի և ինտերնետի առկայությունը պահանջված կադրերի պատրաստման հարցում, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանին տրամադրել է բուհի ուսումնական գործընթացների պահանջներից բխող արժեքավոր սարքավորումներ. սերվերային սենյակների պահարան, սերվեր, փոխանջատիչ, օպտիկա-մալուխային ցանցերի փոխարկիչներ և ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Home-Zone Turbo» փաթեթի շրջանակում գործող 3G երթուղիչներ: Վերջինիս հաշվին, ուսանողները հնարավորություն կունենան համալսարանի երկրորդ մասնաշենքի առաջին և երկրորդ հարկերում անվճար հիմունքներով օգտվելու Wi-Fi կապից: Առանձին Wi-Fi անկյուն կգործի նաև համալսարանի գրադարանում:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը վերահաստատում է կրթությանն աջակցության իր պատրաստակամությունը և քառամյա գործընթացը շարունակում է նոր ծրագրերի տեսքով: Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն իր ռազմավարության հիմքում կարևոր է համարում ժամանակակից աշխարհի մարտահրավերներին դիմակայելու պատրաստակամությունը:
«Գիտելիքի հանդեպ ընդգծված վերաբերմունքը հատուկ է հայի մտածելակերպին: Նորարար լուծումներով կահավորված լաբորատորիան և տեխնիկայի ժամանակակից միջոցներից օգտվելու հնարավորությունը ուսանողությանը թույլ կտան ավելի արագ բացահայտել սեփական մտավոր ներուժը:
Դա կարևոր հիմք է` հատկապես ճշգրիտ գիտությունների հատվածում մեր երկրի մրցակցային առավելությունը լիարժեք դրսևորելու համար: Հաճելի է արձանագրել, որ երիտասարդությունը պատրաստակամ է արձագանքել նորարարություններին և ընտրել բացահայտումների ճանապարհը: Կարծում եմ`բուհում ստեղծված հնարավորությունները նոր թափ կհաղորդեն ժամանակակից ձևաչափով կրթվելու ուսանողների ցանկությանը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին