«Ու թեպետ Զոլյանն «անտանելի է դարձել», չեմ պատրաստվում «բարձրանալ» այդ մակարդակին». Աշոտյան
Այսօր Երևանի պետական լեզվաբանական համալսարանի արդեն նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը լրագրողների հետ հանդիպմանը կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին որակումներ է տվել:
«Արմեն Աշոտյանի մտածելակերպը պահակի, ավելի ճիշտ սերժանտի մտածելակերպ է: Աշոտյանը մտածում է, որ ռեկտորը պետք է պահակ լինի, երկրից չբացակայի, անգամ հաշվի չառնելով, թե ինչու է բացակայել և ինչ կարևոր միջոցառումների է մասնակցել արտասահմանում և ում հաշվին»,-ասել է Զոլյանը:
Հնչած հայտարարություններին ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է ԿԳ նախարարը:
«Ծանոթացա Սուրեն Զոլյանի ասուլիսին հնչած գոհարներին: Ու թեպետ Զոլյանն «անտանելի է դարձել», չեմ պատրաստվում «բարձրանալ» այդ մակարդակին:
Ինչ վերաբերում է իրավական գնահատականներին, դրանց մեկնաբանությունները ԶԼՄ-ին տալիս են մեր նախարարության իրավաբանները»,-գրել է Աշոտյանը:
Զոլյանի ասուլիսի մանրամասները կներկայացնենք քիչ անց:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան