Ո՞ր պաշտոնյաներն են հովանավորում Անժելա Սարգսյանին
Վերջին շրջանում սեքս-սկանդալի հերոսուհի դարձած դերասանուհի Անժելա Սարգսյանի «տղամարդու»՝ Կարեն Արայանի դատավարությունը շարունակվում է. հաջորդ դատական նիստը կկայանա ուրբաթ, մայիսի 25-ին: Այս տարվա սկզբից մեկնարկած Անժելայի «տղամարդու» գործով դատական քննության ընթացում որևէ զարգացում չի եղել: Հաջորդ նիստում Արայանի շահերը կպաշտպանի մեկ այլ փաստաբան՝ Կիմա Սարյանը:
Մինչ այդ, Panorama.am-ին հետաքրքիր մանրամասներ են հայտնի դարձել. Կարեն Արայանի կողմից համացանցում տեղադրված լուսանկարները պոռնկագրական բնույթ չունեն, իսկ այն լուսանկարները, որոնք առկա են գործում և փորձաքննությամբ պարզվել է, որ ունեցել են միանգամայն պոռնկագրական բնույթ, ըստ որոշ տեղեկությունների, չի բացառվում, որ տարածվել են հենց Անժելա Սարգսյանի կամ նրան աջակցողների կողմից:
Մեր զրուցակիցները, ովքեր չցանկացան ներկայանալ, փոխանցում են, որ Անժելա Սարգսյանին հովանավորում են իրավապահ համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներ և որոշ մարդկանց քմահաճույքն է, որպեսզի Կարեն Արայանը անժամկետ մնա անազատության մեջ:
Այս սկանդալը սկսվել էր Անժելա Սարգսյանի ու մի քանի այլ դերասանների մասնակցությամբ «Անթրոպոլոգիա» ֆիլմի պրեմերայից առաջ, իսկ ֆիլմն առաջին անգամ «Նաիրի» կինոթատրոնում ցուցադրվեց հոկտեմբերի 15-ին: Հետևաբար, ֆիլմի ցուցադրությունից առաջ, որտեղ Անժելա Սարգսյանը մարմնավորում է մարմնավաճառի կերպարը, անհրաժեշտ էր մի լավ PR կազմակերպել:
Կա մեկ հանգամանք, որը գործը փակուղի է մտցրել. այս գործով անցնում են տասնյակից ավելի վկաներ, իսկ նրանցից հազիվ մի քանիսն են ներկայացել դատարան, սակայն գերակշռող մասը համառորեն չեն ներկայանում, քանի որ բացատրում են, թե ծանուցագիր չեն ստացել: Իսկ ծանուցագրեր վկաներին ուղարկում է դատարանը: Մեր զրուցակիցները կարծիք են հայտնում, որ վկաները չեն ներկայանում, որպեսզի գործով մանրամասներ չբացահայտվեն:
Նշենք, որ գործը քննվում է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավորն է Մխիթար Պապոյանը: