Հարձակման է ենթարկվել իրավապաշտպան կազմակերպության կայքը
«Առավոտը» գրում է, որ հարձակման է ենթարկվել Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան կազմակերպության պաշտոնական կայքը: Aravot.am-ի հետ զրույցում կազմակերպության ղեկավար Միքայել Դանիելյանն ասել է. «Ես չգիտեմ` ովքեր են դա արել: Կարող էր անել և իշխանությունը, որևէ կուսակցություն, ոչ ֆորմալ ազգայնականները, դա կարող էր անել ԱԱԾ-ն»: Նա նաև ասել է, որ իրենք բոլորի համար անընդունելի դերում են գտնվում, որ DIY ակումբին պաշտպանելն իրենց գործերի մի չնչին մասնիկն է, և շեշտել է, որ իրենց կայքում տեղադրել են ոչ միայն ակումբին, այլև ընտրությունների դիտարկումներին վերաբերող իրենց զեկույցը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները