Հայաստանում շարունակում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը
Հանրապետությունում տնտեսապես ակտիվ բնակչության միջին թվաքանակը 2011թ. կազմել է 1440.9 հազ. մարդ, որոնց 81.6% կամ 1175.1 հազ. մարդ զբաղված են եղել տնտեսության մեջ, այդ թվում 38.9%-ը` գյուղատնտեսության ոլորտում:
ՀՀ ԱՎԾ կողմից 2011թ. իրականացված տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված հետազոտության (ՏՏԿԱՀ) շրջանակում ուսումնասիրվել են նաև աշխատուժին առնչվող հիմնահարցերը, որոնք հնարավորություն են ընձեռել գնահատել գործազրկության մակարդակն ըստ Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) մեթոդաբանության: Համաձայն վերոնշյալ հետազոտության (հետազոտվել են 7872 տնային տնտեսություններ) արդյունքների տնտեսապես ակտիվ բնակչության 18.4% կամ 265.7 հազ. մարդ եղել է գործազուրկ, իսկ նախորդ տարի՝ 19%:
Ըստ հետազոտության՝ շարունակում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը, որը կազմում է գործազուրկների թվի 19.6%-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու