«Գիտակցված քվե» ընտրական իրավունքի ուսումնական ծրագիր` դպրոցների փոխտնօրենների համար
«Հայկական-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ն հայտարարում է մրցույթ դպրոցի փոխտնօրենների համար` մասնակցելու «Գիտակցված քվե» ընտրական իրավունքի ուսումնական ծրագին: Ծրագրի հիմնական նպատակն է բարձրացնել դպրոցներում ժողովրդավարության միջավայրը և կարևորել ընտրությունների գործընթացը ժողովրդավարության կառուցման գործում:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, ծրագրում կներգրավվեն Երևանի և մարզերի հանրակրթական դպրոցների 22 մասնագիտացված կրթական աջակցությունների գծով փոխտնօրեններ, ովքեր վերապատրաստման, փորձի փոխանակման և աշակերտական խորհուրդների գործողությունների բարելավման միջոցով կնպաստեն դպրոցում ուսումնառության մթնոլորտի և երեխայակենտրոն դպրոցի չափորոշիչների բարելավմանը, «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով սահմանված «հանրակրթության բնագավառում ժողովրդավարական կառավարման սկզբունքների ապահովմանը»:
Ընտրված դպրոցների փոխտնօրենները 2012 թ. հունիսին կմասնացկցեն «Ընտրական իրավունքին և ժողովրդավարությանը» նվիրված երկօրյա սեմինարին: Այնուհետև, նրանք կօժանդակեն իրենց դպրոցներում գործող աշակերտական խորհուրդներին ներգրավվելու ակտիվ քաղաքացիության, համայնքային հիմնախնդիրների ուսումնասիրման գործընթացի մեջ` հատուկ ուշադրություն դարձնելով որոշումների կայացման և ընտրությունների հարցերին:
Ծրագիրն իրականացվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան