Ադրբեջանցի զինվորների միջև զինված ընդհարում է եղել. երկու սպանված կա
Ադրբեջանի պետական սահմանային ծառայության զինծառայողների միջև զինված ընդհարում է գրանցվել: Այս մասին՝ հղում անելով պաշտոնական աղբյուրներին, հաղորդում է «Թրենդ» լրատվական գործակալությունը:
Գործակալության փոխանցմամբ՝ միջադեպը գրանցվել է իրանա-ադրբեջանական սահմանի Գեյտաթի ուղեկալներից մեկում:
Ըստ աղբյուրի, հայտնի են սպանվածների անունները՝ Ռահիբ Ալիև, Թուրալ Քազիմզադե: Պաշտոնական աղբյուրների հավաստմամբ՝ նրանցից մեկը սպանել է մյուսին, ապա՝ ինքնասպան եղել:
Փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, հետաքննություն է ընթանում: