«Ադրբեջանը խեղաթյուրում է սեփական ժողովրդագրական տվյալները»
Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը անկախության հռչակումից ի վեր պարբերաբար խեղաթյուրում է երկրի ժողովրդագրական տվյալները՝ դրանք օգտագործելով Հայաստանի դեմ տեղեկատվական պատերազմում: Անդրադառնալով տեղեկատվական պատերազմի հոգեբանական և ժողովրդագրական թիրախներին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Նորավանք» հիմնադրամի ավագ փորձագետ Արա Մարջանյան:
Տասնամյակներ ի վեր պաշտոնական Բաքուն հետևողականորեն խեղաթյուրում է Ադրբեջանական հանրապետության բնակչության թվաքանակի մասին վիճակագրական տվյալները` արհեստականորեն բարձրացնելով այն։ Սիստեմատիկորեն աղավաղվում են բնակչության արտագաղթի ծավալների, մահացությունների և ծնելիության վիճակագրությունը, բնակչության տարեկան աճի, սեռական և տարիքային կազմի մասին տվյալները, բնակչության ազգային կառուցվածքը։ Որքա՞ն է Ադրբեջանի բնակչությունը հարցին` հստակ պարզ պատասխան չկա»,- նշեց Արա Մարջանյանը:
«Ժողովրդագրական վիճակագրությունում պաշտոնական Բաքվի մեքենայությունները կրկնվում են ու տարածվում մեդիա դաշտում, նույնիսկ միջազգային որոշ հեղինակավոր կազմակերպությունների տեղեկատվական միջոցներով։ Այսպես, ՄԱԿ Տնտեսական և սոցիալական խորհրդի ժողովրդագրական բաժնի պարագայում այս մեքենայությունները յուրօրինակ կերպով «վավերացվում» են ՄԱԿ ժողովրդագրական տեղեկագրքերում, ինչպես նան լայնորեն տարածվում են էլեկտրոնային լրատվամիջոցների օգնությամբ։ Նման գործելակերպը ոչ միայն հակասում է ՄԱԿ գործունեության բարձր առաքելությանը, այլն չի նպաստում տարածաշրջանում խաղաղության ու բարօրության հաստատմանը և հարցականի տակ է դնում նմանատիպ գործելակերպ որդեգրած երկրի ՄԱԿ Անվտանգության խորհրդում գտնվելու հիմնավորվածությունն ու նպատակահարմարությունը»,- հավելեց բանախոսը:
Ըստ «Նորավանք» հիմնադրամի ավագ փորձագետի՝ Ադրբեջանակաև հանրապետության բնակչության պաշտոնական թվաքանակը (9.1 մլև մարդ 2011թ.) 2.0-2.2 մլն մարդով գերազանցում է երկրի բնակչության իրական թիվը՝ 2011 թ դրությամբ կազմելով (առավելագույնը մոտ 7.0 մլն մարդ: «Ադրբեջանի զուտ միգրացիայի, այսինքն՝ ներգաղթի և արտագաղթի տարբերության, պաշտոնական Բաքվի գնահատականը դրական է սկսած 2008 թվականից, և 2010թ. կազմել է +1400 մարդ։ Հեղինակավոր միջազգային կազմակերպությունների գնահատականները միանգամայն այլ են։ Զուտ միգրացիան Ադրբեջանում շոշափելիորեն բացասական էր դեռ 90-ականների կեսերից և մնում է այդպիսին ներկայումս։ Այսօր Ադրբեջանից դուրս են գտնվում 1.4 մլն էմիգրանտներ։ Եվ սա միայն այն էմիգրանտներն են, որոնց համար միջազգային բանկային համակարգը ֆիքսել է դրամային փոխանցումներ դեպի Ադրբեջան։ Իրականում Ադրբեջանից էմիգրանտների «բանակի» իրական գնահատականը կազմում է մոտ 2.0 մլն մարդ»,- նշեց Արա Մարջանյանը:
Արա Մարջանյանի կարիքով՝ պատոնական Բաքուն, խեղաթյուրելով Ադրբեջանական հանրապետության բնակչության թվաքանակի մասին վիճակագրական տվյալները, իր առջև նպատակ է դրել համոզել հայկական կողմերին սեփական թվական անբեկանելի գերազանցության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում