
BBC-ի «Panorama» հաղորդումը բացահայտել է ճշմարտությունը Ադրբեջանում տիրող բարքերի վերաբերյալ (տեսանյութ)
Ադրբեջանի մայրաքաղաքում անցկացվելիք «Եվրատեսիլ» մրցույթի եզրափակիչ փուլից մի քանի օր առաջ BBC-ի «Պանորամա» հաղորդման շրջանակներում ներկայացվել է տեսանյութ` Ադրբեջանի ընդդիմության վրա գործադրվող ճնշումների և իշխող կլանի հսկայական բիզնես հետաքրքրությունների մասին: Հաղորդավար Պոլ Կոնկոնի մոտ հայտնվել են այդ մասին վկայող փաստաթղթեր:
Տեսահոլովակի վերաբերյալ բրիտանական The Guardian թերթը գրել է. «BBC-ի «Պանորամա. Եվրատեսիլի կեղտոտ գաղտնիքը» հաղորդումը տեսնելուց հետո, երևի թե, այլևս «Դիկտատոր» ֆիլմը դիտելու կարիք չկա: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեշտությամբ կարող էր դառնալ Սաշա Բարոն Քոհենի «Բռնապետի» պերսոնաժը: Նա կատակերգական բռնակալ է «կասկածելի» բեղերով և ոչ պակաս «կասկածելի» կարգավիճակով` մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Զրո գնահատական հանդուրժողականության, խոսքի ազատության, հրապարակայնության և հաշվետվողականության համար»: