Չելյաբինսկի իրավապահները հավաքագրում են կովկասցի դպրոցականների անձնական տվյալները
Չելյաբինսկի ոստիկանությունը հետաքրքրություն է ցուցաբերում կովկասցի դպրոցականների նկատմամբ: Եվ ոչ միայն հետաքրքրություն ցուցաբերում, այլև Չելյաբինսկի ուսումնական հաստատություններ նամակներ ուղարկում, որում հետաքրքրվում է ոչ միայն այն փաստով, թե տվյալ հաստատությունում կովկսացի երեխաներ սովորում են թե ոչ, այլև նրանց հասցեի, անձնական տվյալների, ծնողների ՌԴ քաղաքացի լինել-չլինելու վերաբերյալ հարցերի պատասխաններ է ակնկալում:
Այս մասին, հղում անելով «Իզվեստիա»-ին գրում է «Գազետա. ռու»-ն:
Նմանատիպ նամակ էլ ստացել է Չելյաբինսկի թիվ 31 մաթեմատիկական վարժարանի տնօրենը, սակայն հրաժարվել է որևէ տվյալ տրամադրել
«Մեր վարժարանում միակ ազգությունը մաթեմատիկականն է»,- արձագանքել են վարժարանից, ինչին ի պատասխան ոստիկանությունից զանգահարել ու ճշտել են` արդյո՞ք դա պաշտոնական պատասխանն է և այլ բան ասելու իրենց չունեն:
Դրական պատասխան ստանալով, ոստիկանությունն այլևս տվյալներ ճշտելու պահանջով չի դիմել տնօրինությանը:
Տնօրենը «Իզվեստիա»-ին հայտնել է նաև, որ դեռ լավ հիշում է այն ժամանակները, երբ երկրում արգելքներ էին գործում հերաների ու գերմանացիների համար:
«Բայց դա ժամանակակից աշխարհին հարիր չէ ու զզվելի է ուղղակի նման փաստաթղթեր ստանալն այսօր»,- հավելել է վարժարանի տնօրենը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան