ՕԵԿ-ը նույնպես խնջույք կանի
«Չորրորդ ինքնիշխանությունը» գրում է, որ ՕԵԿ-ն էլ իր վերնախավով հանդերձ փորձում է հետ չմնալ ՀՀԿ-ից, և կերուխումի է պատրաստվում: ՕԵԿ-ին մոտ կանգնած «ՉԻ» աղբյուրները փոխանցում են, որ ԱԽՔ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ՕԵԿ-ական Հեղինե Բիշարյանի խորհրդով, պատրաստվում է սեփական կուսակցության կազմով քեֆ-ուրախություն կազմակերպել գործարար Խաչիկ Խաչատրյանին պատկանող «Գեղամա» ռեստորանային համալիրում, ուր ՕԵԿ-ական գործարարները հաճախակի են հավաքվում: «Ի դեպ, ասում են, որ Բաղդասարյանը առաջարկ է արել յուրայինների հետ բաժակ բարձրացնել մայիսի 24-25-ի թոհուբոհից հետո, երբ հայտնի կդառնա կոալիցիայի լինել-չլինելու հարցը: Իսկ ահա ՕԵԿ-ին համակրող գործարար Լավանդայի Արայիկն էլ այս հարցի շուրջ իր տարբերակն է առաջ քաշել` ասելով, որ ավելի լավ է մինչև մայիսի 24-ր ՕԵԿ-ականները միջոցառում կազմակերպեն Սևանի ափին գտնվող իր օբյեկտում ու նշեն իրենց թիմի հաղթանակը»,- գրում է թերթը: «ՉԻ» հետ զրույցում Լավանդայի Արայիկը իր հերթին նշել է. «Ես իմ բոլոր ընկերներին էլ հաճախակի եմ Սևան հրավիրում, բայց ոչ քաղաքական նպատակներով»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները