Դավիդ Վիլյան բաց կթողնի Եվրոպայի առաջնությունը
Իսպանացի հարձակվող Դավիդ Վիլյան չի մասնակցի Եվրոպայի ֆուտբոլի 2012 թ. առաջնությանը: Ինչպես հաղորդել է Իսպանիայի ֆեդերացիան, Վիլյան դեկտեմբերին ստացած վնասվածքից հետո չի հասցնի լավ մարզավիճակ ձեռք բերել: Ինքը` ֆուտբոլիստը, հայտարարել է, որ ֆիզիկապես պատրաստ չէ` մասնակցելու «Եվրո-2012»-ին:
«Բարսելոնի» պաշտոնական կայքում նշվում է, որ Վիլյան որոշել է չմասնակցել առաջնությանը «այն բանից հետո, երբ վերջին պարապմունքները ցույց տվեցին, որ չի հասցրել լիարժեք ապաքինվել»:
Փորձագետները ենթադրում են, որ Վիլյայի բացակայությունն զգալիորեն կնվազեցնի Իսպանիայի հավաքականի` Եվրոպայի չեմպիոնի կոչմանը տիրանալու հնարավորությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա