Ռուս տատիկներն անցել են «Եվրատեսիլ-2012»-ի եզրափակիչ. «Ես շատ էի վախենում, որ մենք չենք կարող երգել»
«Եվրատեսիլ-2012» երգի միջազգային մրցույթում Ռուսաստանը ներկայացնող «Բուրանովսկիյե բաբուշկի» խումբն անցել է եզրափակիչ: Մրցույթից անմիջապես հետո կայացած ասուլիսում տատիկներից մեկը խմբի անունից շնորհակալություն է հայտնել բոլորին, ովքեր իրենց համար են քվեարկել: Նրանք նաև կիսվել են իրենց տպավորություններով: «Ես շատ էի վախենում, որ մենք չենք կարող երգել»,- ասել է նրանցից մեկը:
Նշենք, որ առաջին եզրափակիչը կայացել է նախօրեին, մասնակցել է 18 երկրի ներկայացուցիչ: Եզրափակիչ են դուրս եկել նաև Ռումինիան, Մոլդովան, Իսլանդիան, Հունգարիան, Դանիան, Ալբանիան, Կիպրոսը, Հունաստանը, Իռլանդիան: Երկրորդ կիսաեզրափակիչը կայանալու է վաղը, իսկ եզրափակիչը՝ մայիսի 26-ին:
Հիշեցնենք, որ Հայաստանը հրաժարվել էր մասնակցել մրցույթին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները