Հոջսոնը Կելլիին հրավիրել է հավաքական
Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը Նորվեգիայի ընտրանու հետ ստուգողական հանդիպմանը նախապատրաստվելու նպատակով թիմ է հրավիրել նաև «Լիվերպուլի» պաշտպան Մարտին Կելլիին: Այս մասին հայտնում է անգլիական ասոցիացիայի պաշտոնական կայքը:
Կելլին թիմ է հրավիրվել այն պատճառով, որ «Չելսիի» պաշտպաններ Ջոն Տերրին, Էշլի Քոուլը և Գարի Կեյհիլը Չեմպիոնների լիգայի եզրափակչից հետո մի քանի օր հանգստանալու հնարավորություն են ստացել և մայիսի 29-ից շուտ չեն կարող միանալ հավաքականին:
Կելլին, սակայն, չի մասնակցի Եվրոպայի 2012 թ. առաջնությանը: Նորվեգացիների հետ խաղից հետո, որը կկայանա մայիսի 26-ին, նա կհեռանա ազգային թիմի ճամբարից:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա