Հուրը «հետապնդում» է ՀՀԿ-ին
«Հրապարակը» գրում է, որ երեկ ՀՀԿ գրասենյակն այրվել է հենց այն պահին, երբ իշխանական ողջ իսթեբլիշմենթը, այդ թվում` Սերժ Սարգսյանը, Էջմիածնում մասնակցում էին Սեյրան Սարոյանի հոր հոգեհանգստին: «Սամվել Նիկոյանն անմիջապես հետ է վերադարձել, որպեսզի տեսնի, թե ինչ է կատարվում, ինչ է պետք անել: ՀՀԿ-ականները շատ խոր ցավով էին խոսում հրդեհի, առավել ևս` ջրի մեջ կորած համակարգիչների, փաստաթղթերի, սենյակների մասին: Հուրը «հետապնդում» է ՀՀԿ-ին. 21-րդ դարը հրի դար է. այս անգամ, ի տարբերություն ջրհեղեղի, աշխարհը փորձվելու է հրով»,- գրում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները