Իրանն Ադրբեջանի իշխող կուսակցությանը մեղադրել է հակաիրանական գործունեություն ծավալելու մեջ
Իրանի ԱԳՆ բարձրաստիճան դիվանագետը իրանական «Սեհեր» հեռուստաալիքով Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությանը մեղադրել է երկրում հակաիրանական գործողություն ծավալելու մեջ: Այս մասին հայտնում է «Ազադլիգը»` հղում կատարելով «Մոդեռն.ազ» լրատվական կայքին:
Իրանական ԱԳՆ-ի աղբյուրը «Սեհեր»-ին հայտնել է, որ Իսրայելի կողմից աջակցվող Ադրբեջանի իշխանության կողմից կազմակերպված Բաքվում անցկացվող հակաիրանական ակցիաների ժամանակ «անհարգալից վերաբերմունք է ցուցաբերվել աշխարհի մահմեդականների հոգևոր առաջնորդի» հանդեպ:
«Բաքուն իր հակաիսլամական և հակաիրանական քաղաքականության համար ծանր հատուցում կվճարի», -սպառնացել է «Սեհեր»-ը:
Մայիսի 21-ին Իրանի բարձրաստիճան մի հոգևորական «Եվրատեսի-2012»-ը Բաքվում անցկացվելու կապակցությամբ իրանական ԶԼՄ-ներին կոչ է արել հանդես գալ Ադրբեջանի դեմ: Նա ասել է, որ Բաքվում «Եվրատեսիլ»-ին զուգահեռ ծրագրվել է համասեռամոլների շքերթ էլ անցկացնել, ինչի պատճառով էլ «իրանական ամբողջ մամուլը պետք է դեմ դուրս կգա դրան»: