Սնեյդերը Ռոբբենին առաջարկել է տեղափոխվել «Ինտեր»
«Ինտերի» կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը զարմացած է, որ Հոլանդիայի հավաքականի և «Բավարիայի» ընկերական խաղում գերմանացի երկրպագուները սուլոցներով են դիմավորել Արյեն Ռոբբենին, ով այս երկու թիմի անդամ է:
«Երկրպագուների պահվածքը շատ տգեղ էր,- Սնեյդերի խոսքերը մեջբերել է «Voetbal»-ը:- Բայց ամենասարսափելին դա չէր, այլ այն, որ «Բավարիայից» ոչ մեկը հանդես չեկավ Ռոբբենի օգտին: Նրա համար այդ երեկոն մղձավանջային էր: Տպավորություն է ստեղծվում, որ ցանկանում են նրան դուրս մղել թիմից: Եթե դա այդպես է, կարող եմ ասել, որ «Ինտերում» դռները նրա առջև միշտ բաց են»:
Հիշեցնենք, որ Ռոբբենի յուրաքանչյուր հպումը գնդակին ուղեկցվում էր գերմանացի երկրպագուների սուլոցներով: Բայց Ռոբբենը, իհարկե, ինչ-որ չափով մեղավոր է «Բավարիայի» անհաջողությունների մեջ: Նա 11 մետրանոց հարվածները չի իրացրել ինչպես Դորտմունդի «Բորուսիայի» հետ Բունդեսլիգայի վճռորոշ հանդիպման ժամանակ, այնպես էլ «Չելսիի» հետ Չեմպիոնների լիգայի եզրափակչում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա