ՕԵԿ-ին` 2 պորտֆել. Սերգո Կարապետյանի հարցը մազից է կախված
«Երկիրը» նշում է, որ ՕԵԿ-ը նոր կառավարությունում ունենալու է երկու նախարարական պորտֆել` պահպանելով գյուղնախարարի և արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնները: Երկրորդի դեպքում կշարունակի պաշտոնավարել Արմեն Երիցյանը, իսկ Սերգո Կարապետյանի պաշտոնավարումը, ըստ թերթի, կախված է մազից: «ՕԵԿ նախագահը փորձել է նախարարի մեկ աթոռ ևս «կպցնել», բայց ՀՀԿ-ից սաստել են` ասելով, որ եթե անգամ ԲՀԿ-ն կոալիցիա չմտնի, ինչը քիչ հավանական է, միևնույն է` ՕԵԿ-ին 2 նախարարից ավելի չի հասնում»,- գրում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները